00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Բայդենին պետք ռուսների արտաքսումը Չեխիայից

© REUTERS / JONATHAN ERNSTПрезидент США Джо Байден после подписания прокламации "День равной оплаты труда для женщин" (24 марта 2021). Вашингтон
Президент США Джо Байден после подписания прокламации День равной оплаты труда для женщин (24 марта 2021). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
Բաժանորդագրվել
Ի՞նչ է «ատլանտյան համերաշխությունը» գործողության մեջ։ Ոչ, դա ՆԱՏՕ–ի կազմավորման մասին պայմանագրի հինգերորդ հոդվածը չէ, որը ենթադրում է հավաքական պաշտպանություն դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում։

Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի

Այժմ համերաշխությունը դրսևորվում է նրանում, որ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերը պետք է նույնանման վատ հարաբերություններ ունենան Ռուսաստանի հետ, և եթե ռուս–ամերիկյան հարաբերությունները գնալով վատանում են, ապա Եվրոպան հետ մնալու իրավունք չունի։ Եվ կարևոր չէ, թե ինչ են մտածում Բեռլինում կամ Փարիզում, պետք է ստեղծել ուժեղ տագնապի մթնոլորտ, որում եվրոպացիները նույնիսկ չեն հասնի արձագանքել իրադարձություններին։

Президент США Джо Байден после подписания прокламации День равной оплаты труда для женщин (24 марта 2021). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
Ինչի համար է պետք հանդիպել Բայդենին

Հենց որ ԱՄՆ–ը նոր պատժամիջոցներ ընդունեց Ռուսաստանի դեմ, որոնք ներառում են ռուս դիվանագետների արտաքսումը, Լեհաստանը շտապեց «պերսոնա նոն գրատա» հայտարարել ռուսական դեսպանատան երեք աշխատակիցների։ Բայց դա ուղղակի նախավարժանք էր հիմնական «համազարկից» առաջ. Չեխիան հայտարարեց, որ արտաքսում է 18 ռուս դիվանագետի և Սկրիպալների գործով հայտնի Բոշիրովին ու Պետրովին մեղադրեց 2014 թ–ին ռազմական պահեստներում պայթյուն կազմակերպելու մեջ։

«Դա մեր տարածքի վրա ամենամեծ հարձակումն էր 1968 թ–ից ի վեր»,–հայտարարել են Չեխիայի խորհրդարանում, իսկ կառավարությունը պահանջել է ԵՄ մյուս երկրներից դատապարտել «ռուսական դիվերսիաները», անգամ՝ նոր պատժամիջոցներ ընդունել։ Եվ այդ ամենն Արևմուտքի համար ռուսական ուղղությամբ երկու գլխավոր թեմաները շաբաթներ շարունակ արծարծելու և թեժացնելու ֆոնին. վախը «Ռուսաստանի սպասվող ներխուժումից Ուկրաինա» և «բանտում Ալեքսեյ Նավալնու դանդաղ սպանությունը»։

Ջոան Ռոուլինգը և Բենեդիկտ Քամբերբետչը խնդրել են Պուտինին բժշկական օգնություն ցուցաբերել Նավալնուն (կարծես ինչ–որ մեկը մերժում է այն), իսկ Էմանուել Մակրոնն առաջարկել է նախանշել Ռուսաստանի համար որոշակի «կարմիր գծեր», որոնք նա չպետք է հատի (բնականաբար, առաջին հերթին նկատի ունեն Ուկրաինան)` պնդելով, որ անհրաժեշտ է անկեղծ երկխոսություն վարել։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

Նման ճնշմանն ամեն մեկը չի դիմանա, ուստի զարմանալի չէ, որ Էստոնիայի նախկին նախագահ Իլվեսը լրջորեն վախեցել է և առաջարկել արգելել Ռուսաստանից Եվրոպա ցանկացած ուղևորություն, այսինքն՝ սառեցնել բոլոր վիզաները` եվրոպացիներին «վտարանդի պետության» ագրեսիայից պաշտպանելու համար, ինչպես արտահայտվել է Իլվեսը։ Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել, չէ՞ որ «վտանգված է Եվրոպայի անվտանգությունը։ Բավական է»։

Իսկապես բավական է արդեն հիմարություններ դուրս տալ, ամեն ինչ այնքան պարզ է. պետք է իջեցնել «երկաթե վարագույրը», փակվել Ռուսաստանից, միաժամանակ Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ։ Չէ՞ որ Գերմանիայում Ուկրաինայի դեսպանն օրերս պահանջել էր գերմանացիներից հնարավորինս արագ և առանց վերապահումների ապահովել Ուկրաինայի մուտքը դաշինք, որովհետև հենց «ԳԴՀ–ն է պատմական պատասխանատվություն կրում ուկրաինացի ժողովրդի դեմ ֆաշիստների հանցագործությունների համար»։ Դե հա, այդ ժամանակ դուք մեզ սպանել եք, իսկ հիմա պարտավոր եք պաշտպանել։ Ումի՞ց։ Նույն ռուսներից, որոնց դեմ դուք այդ ժամանակ կռվել եք։ Անհասկանալի ի՞նչ կա։ Վերցրեք ռուսական հողերը, քանի դեռ տալիս են։

Այս ամբողջ «գժանոցը», իհարկե, օգուտ չի տալիս Եվրոպային. այն առանց այդ էլ բարդ ժամանակներ է ապրում (իսկ համավարակը խորացնում է խնդիրները), հիմա էլ պարտադրում են Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացում։ Հասկանալի է, թե ինչ է պետք դաշինքի անդամներին. ուժեղացնել ԱՄՆ նախագահի դիրքերը Պուտինի հետ գալիք առևտրում (ինչպես դա տեսնում են Վաշինգտոնում), որպեսզի նա հանդես գա որպես արևմտյան աշխարհի անվերապահ առաջնորդ։

Ինչու է ԱՄՆ-ն վախեցել Ռուսաստանի «Ումկա-2021» արկտիկական գիտարշավից - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Ինչու է ԱՄՆ-ն վախեցել Ռուսաստանի «Ումկա-2021» արկտիկական գիտարշավից

Այլապես լավ չի ստացվի, եթե Եվրոպայում Բայդենի մեջքի հետևում ինչ ասես կատարվի, Պուտինը վարպետորեն կպառակտի միասնական Արևմուտքը (ինչպես հասցրել են բոլորին համոզել ատլանտիստները), այնպես որ չարժե նրան առիթ տալ հրապարակավ կասկածելու, որ Բայդենն ամբողջ ատլանտյան դաշինքի իրական առաջնորդն է։

Իրականությունը բարեհաճ չէ նման ծրագրերի նկատմամբ. Եվրամիության և ԱՄՆ–ի միջև ոչ մի միասնություն չկա, բուն Եվրոպայում փոխզիջման գնալը այդքան հեշտ չէ։ ԵՄ առանցքային երկրների էլիտաների ներսում աճում են հակասությունները։

ԳԴՀ–ում իշխող կուսակցությունում չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է դառնալու Մերկելի իրավահաջորդը կանցլերի պաշտոնում, Ֆրանսիայում վերնախավի ներսում սաստկանում է նյարդայնությունը` կապված արդեն ոչ պատրանքային շանսերի հետ, որ մեկ տարուց նախագահ կդառնա Մարին Լե Պենը։ Էլ ի՞նչ Ուկրաինա, ի՞նչ Նավալնի, ի՞նչ «կարմիր գծեր»։

Հարցը նույնիսկ այն չէ, որ եվրոպական վերնախավերի մեծամասնությունը չի ուզում գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ճանապարհով. խոսքը սեփական երկրներում խնդիրների մասին է, որոնցով պետք է զբաղվել այստեղ և հիմա` չշեղվելով արհեստականորեն սրվող հակամարտությունների վրա։

ԱՄՆ-ն նորից ուզում է բոլորին ապրել սովորեցնել․ Ռուսաստանն ու Չինաստանը հրավիրյալներ են

Իսկ չշեղվելն անհնար է, առավել ևս, որ շահարկվում են միանգամից մի քանի թեմաներ. Ուկրաինա, Նավալնի, «Գլխավոր հետախուզական վարչության ռուս մարդասպանները Եվրոպայում»։ Այս ամենը պետք է շատ սարսափելի լինի Եվրոպայի բնակչի համար և բնական (պատժամիջոցային) արձագանք առաջացնի քաղաքական գործիչների մոտ։

Բայց ինչ–որ բան հուշում է, որ ներկա ջանքերը ոչ մի բանի չեն հանգեցնի, և «Վրբետիցեի պահեստում պայթյունը» չի հաջողվի ուռճացնել մինչև «Սոլսբերիում թունավորման» մակարդակի։ Ո՛չ քարոզչական ազդեցությամբ, ո՛չ ռուս–եվրոպական հարաբերությունների համար հետևանքներով։ Այն ժամանակ Եվրոպան ամեն դեպքում ավելի շատ էր կապված անգլոսաքսերի հետ (ողջույն, Brexit), Թրամփից վախը նույնպես դեր էր խաղում (իսկ եթե հանկարծ նա Պուտինի հետ դավեր հյուսի՞ ԵՄ դեմ)։

«Կարմիր գծերն» այժմ անցնում են ոչ թե Եվրոպայի արևելքով, առավել ևս՝ դրա ռուսական մասով, այլ Արևմտյան Եվրոպայի ներսով։

Եվ դրանք հատելը, ինչպես սեփական ժողովուրդների, այնպես էլ ազգային ինքնիշխանության հարցում, վտանգավոր է հենց եվրոպական վերնախավերի համար։

Լրահոս
0