Երիցուկը հնուց օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար:
Գոյություն ունեն մոտ 20 տեսակի երիցուկներ, որոնց թվում առավել հայտնի է դեղատնային երիցուկը: Սովորաբար թուրմերի պատրաստման համար հենց դրա ծաղիկներն են օգտագործում։ Դրանց մեջ առկա է արժեքավոր միացությունների առավելագույն կոնցենտրացիան:
Երիցուկն ունի հանգստացնող ազդեցություն, ինչն օգնում է հաղթահարել անհանգստությունն ու սթրեսը, օգտագործվում է դեպրեսիայի բուժման ժամանակ:
Այն կարգավորում է սրտի ռիթմը, արյան շրջանառությունն ու խթանում է ուղեղի գործունեությունը: Երիցուկը կարգավորում է մարսողական համակարգը, կանխում է բորբոքային գործընթացը:
Թերապևտիկ նպատակներով, ինչպես նաև կանխարգելման համար օգտագործվում է թուրմը, եթերային յուղն ու չոր ծաղկաբույսերից պատրաստված թեյը: Խորհուրդ է տրվում օգտագործել բորբոքային հիվանդությունների, լեղին հանող համակարգի գործունեության խնդիրների, քնի խանգարումների ու անհանգստության, միզասեռական համակարգի բորբոքումների, շագանակագեղձի հիվանդությունների և այլնի դեպքում։ Երիցուկն օգնում է նաև մեղմել ատամի ու գլխի ցավը։
Բուժման ընթացքը չպետք է գերազանցի երեք ամիսը, չնայած երիցուկի մեջ պարունակվող ակտիվ նյութերից կախվածություն սովորաբար չի լինում:
Երիցուկի թուրմ
Երիցուկի բուժիչ հատկությունները վեր հանելու համար դրա վրա ջուր են լցնում ու ենթարկվում ջերմամշակման․ դա կարող է լինել թուրմ, եփուկ, թեյ։
Երիցուկի թուրմի պատրաստման առաջին մեթոդը․մեկ ճաշի գդալ երիցուկի վրա մի բաժակ եռման ջուր լցնել, կափարիչով փակել, թողնել կես ժամ։
Երկրորդ մեթոդը. չորացրած ծաղիկները դնել են ապակե կամ էմալապատ տարայի մեջ, լցնել տասը բաժին տաք եռացրած ջուր, փակել կափարիչը ու 20 րոպե թողնել գոլորշու վրա, ապա 30 րոպե հետո քամել:
Թրմած երիցուկ
Մանրացված ծաղիկները լցնել ապակե տարայի մեջ, ավելացնել հինգ բաժին օղի, լավ փակել: Մեկ շաբաթ պահել մութ վայրում, ամեն օր խառնել։ Քամել ու հանել հումքը, երիցուկի թուրմը լցնել անթափանց ապակե ամանի մեջ, օղի ավելացնել ու նախնական ծավալի հասցնել։ Թողնել մեկ շաբաթ զով, մութ վայրում, վերջում ֆիլտրել:
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ խուրմա ենք ուտում
Ճիշտ պատրաստված թուրմը պետք է լինի թափանցիկ, երիցուկի հոտով։ Այն ունի ուժեղ բուժիչ ազդեցություն, ուստի կարելի է ընդունվել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո ու կիրառել ոչ ավելի, քան երկու շաբաթ:
Երիցուկի թեյ
1 թեյի գդալ չորացրած ծաղիկներով և մի բաժակ եռացած ջրով թուրմ պատրաստել, սպասել 5-10 րոպե: Եթե երեկոյան այս թուրմով և մեղրով թեյ խմեք, այն կօգնի հաղթահարել անքնությունն ու գերծանրաբեռնվածությունը:
Երիցուկի օգտագործման հակացուցումները
Չնայած դեղատնային երիցուկն ընդհանուր առմամբ շատ անվտանգ բույս է, դրա ընդունման համար կան որոշ հակացուցումներ, այն նաև ունի մի շարք կողմնակի ազդեցություններ: Այնպես որ, երիցուկն արգելվում է օգտագործել հետևյալ հիվանդությունների առկայության դեպքում․բույսի հանդեպ ալերգիայի ժամանակ, քրոնիկ երիկամային խնդիրների, ինչպես նաև աղիների, ստամոքսի խոցային հիվանդության սրման, լուրջ հոգեկան խանգարումների դեպքում։
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ հրաժարվում եք մսից
Մեծ քանակությամբ երիցուկի թեյի կամ թուրմի օգտագործումը կարող է հանգեցնել կողմնակի ազդեցությունների: Դրանք են՝ սրտխառնոց` փսխելու նոպաներով, արյան ճնշման կտրուկ բարձրացում, ինչպես նաև ալերգիա՝ ցանով կամ բրոնխային ջղաձգությամբ, կոկորդի այտուցի զարգացմամբ։