ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովն այսօր 100 կողմ, 1 դեմ և 7 ձեռնպահ ձայներով վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ երկրներից երեքը` Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Սերբիայի հետ արդեն իսկ ունեին երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր։
Այս համաձայնագրով ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հավասար մատչելիություն կստանան դեպի Սերբիայի շուկա:
Այդուհանդերձ, Հայաստանը համաձայնագիրը վավերացրած առայժմ երկրորդ երկիրն է։ ՀՀ–ից առաջ այն վավերացրել է Բելառուսի Հանրապետությունը` 29.07.2020թ.–ին։
ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար