ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Հայտնի պրոդյուսեր և երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի հետևորդներին պատմել է կնոջ՝ Ժաննա Լևինայի հայերենի իմացության մասին:
«Ցավոք, (հայերեն) չի խոսում, բայց, ցավոք, ամեն ինչ հասկանում է», - ասել է դերասանը։
Իսկ ինքը ոչ միայն խոսում է մայրենի լեզվով, այլև լռում է հայերեն։
Հետևորդներից մեկը հարցրել է, թե ինչու են Գարիկին պաթետիկ հայ համարում։
«Շատ իզուր են այդպես համարում։ Դրանք լրիվ ձեռ են առել իրենց», - ասել է Comedy Club-ի աստղը։
Գարիկը խոսել է նաև ֆուտբոլի մասին և խոստովանել` եթե Հայաստանը հայտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, դա կլինի իր` ֆուտբոլային-երկրպագուի կյանքի լավագույն իրադարձությունը:
Մարտիրոսյանն ընդգծել է, որ իր համար լավագույն ֆուտբոլիստ է եղել և կա Հենրիխ Մխիթարյանը:
Նրան նաև քաղաքական հարցեր են ուղղել։ «Ցանկանո՞ւմ եք արդյոք ՀՀ վարչապետ դառնալ» հարցին Մարտիրոսյանը կտրուկ պատասխան է տվել. «Ո՛չ»։
Ինչ վերաբերում է Միխայիլ Գալուստյանի հետ համատեղ նախագծերին, ապա ըստ Գարիկի` շուտով կսկսվի «Կիտրոն» նոր շոուն, ինչպես նաև կներկայացվի ալտեր էգո Գալուստյանի՝ Սուպեր Ժորիկի հիթը: