ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՌԴ դատախազությունը նյութեր է նախապատրաստում Ռոստովում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո, որի հետևանքով 5 մարդ է զոհվել: Նախնական տվյալներով՝ մեքենայի ղեկին անչափահաս է եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ դատախազությանը։
«Դատախազությունը ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության պահպանման ստուգում է կազմակերպել, գնահատական կտրվի անչափահասի ծնողների գործողություններին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 4.30-ին Ռոստովում Hyundai-ն բախվել է ծառին:
Մեքենայում եղել է վեց մարդ, նրանցից հինգը մահացել են, իսկ մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: