Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունն, անշուշտ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ` Նունե Սարգսյանի պաշտոնական այցն էր Վրաստան, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցան Վրաստանի ղեկավարության հետ։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը երկրի ղեկավարին ուղեկցել է ուղևորության ընթացքում, որն արդեն փորձագիտական շրջանակներում անվանում են «բեկումնային` երկկողմ հարաբերությունների համար»:
Մինչ ՀՀ նախագահը գտնվում էր Վրաստանում, Երևանում վիճակն անհանգիստ էր։ Պատերազմի հետևանքները շարունակում են մնալ հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման։
Երևանի Պուշկին-Աբովյան խաչմերուկում արցախյան վերջին պատերազմի մասնակից, հետախույզ, կապիտան Գագիկ Պողոսյանի հիշատակին նվիրված հուշաքար-ցայտաղբյուր բացվեց։
Տեղի ունեցավ նաև արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ՀՅԴ կամավորների հիշատակին նվիրված երեկո:
Ինչպես դիմավորեցին հայ ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում. լուսանկարներ
Դրան զուգահեռ Երևանում անցկացվեց արդեն սովորական դարձած բողոքի ակցիաներից մեկը։
Անցնող շաբաթվա մյուս իրադարձություններն ու հետաքրքիր դրվագները՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։