ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետը մամուլի ծառայությունը։
![Մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/12/27221906_0:0:1670:1113_1920x0_80_0_0_9ac16b873c3daff5c73f1b52c170c0db.jpg)
«Այսօր քննարկելու ենք տնտեսական ընթացիկ վիճակը, մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը»- նշել է վարչապետը։
Քննարկվել են տնտեսական քաղաքականությանը, տնտեսության վերականգնման հեռանկարներին ու հնարավորություններին, թվայնացման օրակարգին, հարկային քաղաքականության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանն ու առանցքային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:
Լուսանկարներից դատելով` խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Փաշինյանի ու Արցախի նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել