00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանկապարտեզների սահմանափակումները մոռացե՞լ են հանել. ծնողները չեն կարողանում աշխատել

© Sputnik / Andranik GhazaryanДетский сад общины Айгепар Тавушской области
Детский сад общины Айгепар Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Բաժանորդագրվել
Չնայած կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում չի հանդարտվում, բայց գործում են ինչպես դպրոցները, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Մանկապարտեզներում, սակայն, համատարած ընդունելություն չի իրականացվում, և արդեն հերթեր են գոյացել։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Այս պահին Երևանում 10 000–ից ավելի երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելուն։ Չնայած փետրվարին կորոնավիրուսային սահմանափակումները մեղմացվեցին և որոշ ծնողների բախտը բերեց`նորից ընդունելություն եղավ, սակայն հերթում սպասողների քանակն էականորեն այդպես էլ չնվազեց։ Sputnik Արմենիան զրուցել է ծնողների հետ, որոնց երեխաները տևական ժամանակ է` սպասում են մանկապարտեզ գնալու իրենց հերթին։ Թեմայի վերաբերյալ խոսել ենք նաև Երևանի քաղաքապետարանի պատասխանատու անձի և ոլորտի մասնագետի հետ։

Ծնողներն անելանելի վիճակում են

Արմինե Կիրակոսյանը, որը միայնակ մայր է, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ արդեն մեկ տարի է, ինչ երեխային հերթագրել է, սակայն դեռ հույս չկա, որ այս տարի կարող է ընդունեն նրան։

В детских садах Еревана проводят дезинфекцию (19 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2021
Երևանի մանկապարտեզներում ընդունելություն կլինի՞. պատկան մարմինների արձագանքը

«Ես միայնակ եմ մեծացնում երեխայիս, և չեմ կարողանում աշխատել, քանի որ երեխայիս պահող չունեմ։ Մանկապարտեզ դիմելուն զուգահեռ նաև մի քանի տեղ էի դիմել աշխատանքի համար, այս ընթացքում կանչել են, անգամ հարցազրույցի եմ գնացել։ Մի քանի հարմար աշխատանքից զրկվել եմ արդեն, քանի որ երեխայիս պահող չկա»,–ասաց Արմինեն։

Նրա երեխան` Ալեքսը, արդեն 4 տարեկան է և նախանձով է նայում, թե ինչպես է մեծ քույրը դպրոց գնում։ «Գիտե՞ս ես հաշվել գիտեմ։ Ոտանավոր էլ գիտեմ։ Մամաս ասում է, որ մի քանի ոտանավոր էլ եթե սովորեմ, ինձ էլ մանկապարտեզ կընդունեն»,–ասում է Ալեքսը, որը տանը շատ է ձանձրանում, քանի որ հատկապես նախորդ տարի կորոնավիրուսով պայմանավորված ողջ օրը տանը փակված է եղել։

Մեկ այլ ծնող էլ` Մանյա Սիմոնյանը, նշեց, որ իր տղային էլ 1 տարի է հերթագրել էին, սակայն ստիպված օրերս նրան մասնավոր մանկապարտեզ տարան։ «Մասնավոր մանկապարտեզում 70 000 դրամ եմ վճարում երեխայիս համար` աշխատավարձիս գրեթե կեսը։ Սակայն չեմ ուզում աշխատանքս կորցնել, քանի որ հեշտ չէ երեխա մեծացնելը»,–ասաց Մանյան։

Նրա խոսքով` հենց երեխային կանչեն պետական մանկապարտեզ, մասնավորից կհանի, քանի որ դժվարությամբ են հասցնում վարձը վճարել։

Քաղաքապետարանը լուծումներ է փնտրում

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Գաբրիելյանը նշում է` փետրվարին սահմանափակումների մեղմացումներ եղան, և մանկապարտեզի խմբերում երեխաների սահմանային թիվն ավելացավ երկուսով։ Այժմ յուրաքանչյուր խմբում 20 երեխա կա, որոնց միջև պետք է պահպանվի մեկ մետր սոցիալական հեռավորությունը։

Երևանի քաղաքապետարանը չի նորոգել Այգեպարի գնդակոծված մանկապարտեզը, բայց սխալը կուղղի

«Տնօրեններն ընդունելություն իրականացրին` առաջնահերթությունը տալով հերթագրված այն երեխաներին, որոնց երկու ծնողն էլ աշխատում են, ինչպես նաև նախկինում հաճախողների վերընդունելություն է իրականացվել։ Սակայն շատ մանկապարտեզներ հնարավորություն չեն ունեցել նոր երեխաներ ընդունել, քանի որ վերընդունվողների թիվը մեծ է եղել»,–ասաց Գաբրիելյանը ։

Նա հայտնեց նաև, որ վերընդունելության դեպքում նախապատվությունը տվել են այն երեխաներին, որոնց ծնողը զոհվել է պատերազմի ժամանակ, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամություն կամ ծանր հիվանդություն ունեցող ծնողների երեխաներին։ Դրանից հետո արդեն ընդունել են այն երեխաներին, որոնց 2 ծնողն էլ աշխատում են։

Детский сад имени Анны Абешян в селе Одзун - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2021
Մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գլխին սուր է կախված. փակման վտանգ` հանուն բյուջեի

Հետաքրքրվեցինք` արդյո՞ք միայնակ մայրերն ու միակողմանի ծնողազուրկ երեխաներն արտահերթ ընդունելության ցուցակներում չկան, ինչին ի պատասխան Գաբրիելյանն ասաց, որ նման արտահերթություն սահմանված չէ։ Սակայն, նրա խոսքով, նմանատիպ մի քանի կատեգորիաներ կան, որոնք ներառված են իրենց ցուցակներում, և սահմանափակումների մեղմացումից հետո կքննարկեն նաև այդ ընտանիքների երեխաների ընդունելության հարցը։

Արմինե Գաբրիելյանը հավելեց` փետրվարի 10-ից հետո Երևանի մանկապարտեզներ վերընդունվել են 850 երեխա, ընդունվել` 600-ը։

«Գրությամբ նորից դիմել ենք առողջապահության նախարարություն, որպեսզի կրկին վերանայեն սահմանափակումները և թույլատրեն խմբերում ընդգրկված երեխաների քանակն ավելացնել։ Առայժմ սպասում ենք նախարարության պատասխանին, քանի որ մինչև թույլտվություն չլինի` մենք ոչինչ անել չենք կարող»,–ասաց նա։

Մանկապարտեզների մասին մոռացե՞լ են

Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը, մարդիկ, որոնք պետք է զբաղվեին նախակրթարաններով, մոռացել են այդ մասին։

«Իմ շրջապատում էլ կան մարդիկ, որոնք դժվարություններ ունեն` երեխային մանկապարտեզ չեն կարողանում տանել, ինչի պատճառով էլ կես դրույքով են աշխատում։ Տեսեք, կառավարությունը մի կողմից նիստ է անում և քննարկում Ամանորի հանգստյան օրերի փոխարեն աշխատանքային օրերն ավելացնելը` մտածելով, որ մարդիկ պետք է շատ աշխատեն, արդյունավետությունը մեծանա, մյուս կողմից, մոռացել են, որ շատ մայրեր ստիպված կա՛մ չեն աշխատում, կա՛մ կես դրույքով եմ աշխատում»,–ասաց Մխիթարյանը։

Երկրաշարժի հետքերը Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում. ծնողները կարող են հանգիստ լինել

Նրա խոսքով` եթե բոլոր ոլորտներն աշխատում են 100 տոկոսով, և որևէ սահմանափակում գրեթե չկա, այսինքն` հակահամաճարակային կանոնների պահպանումը թողնում են յուրաքանչյուրի հայեցողությանը, ապա հասկանալի չէ մանկապարտեզների դեպքում բացառություն անելը։ Մխիթարյանը չի կարծում, որ կազմակերպվածության կամ կանոնների պահպանման առումներով մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաների ծնողները չեն գիտակցում իրավիճակը։ Մասնագետը նշում է` արդարացված չէ միայն մանկապարտեզների դեպքում սահմանափակումների մասին հիշելը։

Լրահոս
0