00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի են տղամարդկանց համար վտանգավոր մթերքները

© Photo : Unsplash / Mike KenneallyՍուրճ
Սուրճ - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2021
Բաժանորդագրվել
Տեստոստերոնի մակարդակը բարձրացնելու համար սեքսոլոգը խորհուրդ է տալիս տղամարդկանց օգտագործել ավելի շատ կենդանական սպիտակուցներ, կանաչի, ընկույզ և լորի ձու։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Որոշ մթերքների հաճախակի օգտագործումը բացասաբար է ազդում տղամարդկանց առողջության վրա։ Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում նախազգուշացրել է բժիշկ-սեքսոլոգ, հոգեթերապևտ, Սեքսոլոգ բժիշկների պրոֆեսիոնալ միավորման նախագահ Եվգենի Կուլգավչուկը: Նա ասել է՝ ուտելիքներից ինչը չարժե չարաշահել։

Праздничные гулянья в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2020
Տոն, որ կրկնակի են նշում քաղաքագետը, գիտնականն ու սեքսապաթոլոգը

Տղամարդիկ առաջին հերթին պետք է խուսափեն այն մթերքներից ու ըմպելիքներից, որոնք նվազեցնում են տեստոստերոնի մակարդակը, քանի որ հենց այդ հորմոնն է «պատասխանատու» սեռական ցանկության համար: Բժշկի խոսքով՝ օրգանիզմի վրա նման ազդեցություն ունեն մեծ քանակությամբ սուրճը, ալկոհոլը, անանուխը։

«Սուրճի ավելցուկը, իսկ դա համարվում է օրական ավելի քան երեք բաժակը, կարող է վնասել մակերիկամների կեղևին, իսկ այն ուղղակիորեն մասնակցում է տեստոստերոնի արտադրությանը։ Մեծ քանակությամբ ալկոհոլի կանոնավոր օգտագործումը նույնպես նվազեցնում է տեստոստերոնի սինթեզը։ Անանուխը հանգստացնում է ոչ միայն նյարդային համակարգը, այլև սեռական բաղադրիչը», – ասել է Կուլգավչուկը:

Սեքսոլոգը նշել է, որ տղամարդկանց առողջության համար հատկապես կործանարար է գարեջուրը, քանի որ այն պարունակում է կանացի հորմոնների նմանօրինակ՝ ֆիտոէստրոգեն: Նույն հատկությունն ունեն նաև սոյա պարունակող մթերքները։

Նա ավելացրել է, որ օրգանիզմում տեստոստերոնի մակարդակի վրա բացասաբար է ազդում ճարպային հյուսվածքի չափազանց մեծ ծավալը: Այդ պատճառով տղամարդիկ պետք է իրենց սննդակարգից բացառեն այն ուտեստներն ու ըմպելիքները, որոնք հանգեցնում են ճարպակալման։

Հայտնի է դարձել սրտի կաթվածի ռիսկը նվազեցնող անսպասելի մթերքը

Կուլգավչուկը խորհուրդ է տալիս զերծ մնալ չափազանց կշտացնող ընթրիքներից։ Նրա խոսքով ՝ դրանք «անշարժացնում են» ու փաստացի «կռտում» են տղամարդուն։ Նա նշել է, որ այդ գործոնը վերացնելու լավագույն միջոցը լիարժեք ճաշն է։

«Գլխավոր սխալներից մեկը, դա հատկապես վերաբերում է մեգապոլիսի բնակիչներին, այն է, որ տղամարդիկ օրվա ընթացքում լիարժեք ճաշին ժամանակ չեն հատկացնում, երեկոյան տուն են վերադառնում ու մեծ քանակությամբ սնունդ են ընդունում։ Այդ դեպքում սնունդն իր բնույթով «կռտող» գործոն է դառնում, քանի որ ինքնապահպանման բնազդը միշտ կհաղթի վերարտադրության բնազդին: Կուշտ ընթրիքը, ըստ էության, նպաստում է տղամարդու անշարժացմանը, նա ալարում է սեռական խաղեր սկսել ու հակված է քնելու»,- ասել է նա։

Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2020
Սեքսից ու սննդից հաճույք ստանալն աստվածային է. Հռոմի պապ Ֆրանցիսկոս

Տեստոստերոնի մակարդակը բարձրացնելու համար նա տղամարդկանց խորհուրդ է տվել ավելի շատ կենդանական սպիտակուցներ, կանաչեղեն, ընկույզ ու լորի ձու ուտել։

«Ես տղամարդկանց խորհուրդ կտայի նախ հավասարակշռված սնունդ ընդունել, որը թույլ է տալիս ավելորդ քաշ չհավաքել։ Երկրորդ՝ բավարար քանակությամբ սպիտակուցներ, այդ թվում, կենդանական սպիտակուց օգտագործել։ Կարևոր է շատ օգտագործել կանաչիներ՝ մաղադանոս, նեխուր, սամիթ: Պարբերաբար օգտագործել փոքր քանակությամբ ընկույզ։ Օգտագործել լորի ձու, այդ թվում՝ հում վիճակում», – խորհուրդ է տվել Կուլգավչուկը։

Նրա խոսքով՝ տեստոստերոնը կարևոր է ոչ միայն սեռական ցանկության ձեւավորման համար։

«Դա հզորության, էներգիայի, մրցունակության, կենսունակության հորմոն է։ Այն յուրահատուկ ներքին էներգակիր է», - եզրափակել է բժիշկը։

Լրահոս
0