ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ Երևանի Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի տեղեկություններով` ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նշված վայրում մինչև ատամները զինված մի քաղաքացի կա։
Դեպքի վայր հասած ոստիկանները բանակցություններ են վարել նրա հետ։ Որոշ ժամանակ անց նրանց հաջողվել է վնասազերծել այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։
Դեպքի վայրում հայտնաբերվել է ավտոմատ, նռնակ, որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այդ քաղաքացու ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա անունը Արմեն է։