Նռան մեջ պարունակվող նյութը դանդաղեցնում է ծերացումը: Նման եզրակացության են հանգել Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (Շվեյցարիա) մի խումբ գիտնականներ:
Գիտնականները նռան հյութում պարունակվող ուրոլիտին A նյութի ազդեցության կլինիկական փորձարկումներ են անցկացրել։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Metabolism գիտական հանդեսում:
Այսպես, հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ուրոլիտին A-ն բարելավում է միտոքոնդրիայի գործունեությունը և դրանով իսկ դանդաղեցնում բջիջների ծերացումը։ Այսպիսով, գիտականորեն ապացուցված է՝ նռան օգտագործումը կարող է դանդաղեցնել օրգանիզմում կատարվող բացասական գործընթացները։
Որդերի ու մկների վրա փորձարկումներից հետո գիտնականներն արձանագրել են հետևյալ փաստը՝ ուրոլիտին A ընդունող որդերի մոտ կյանքի տևողությունը միջինում աճել է 45 տոկոսով, իսկ մկները դրա շնորհիվ ավելի դիմացկուն են դարձել ու վազել են միջինը 42 տոկոսով ավելի երկար:
Հետազոտական խմբի ղեկավար Յոհան Աուերքսի խոսքով՝ ուրոլին A-ն այս պահին հայտնի միակ նյութն է, որը բարելավում է մկանների աշխատանքը՝ առանց մկանային զանգվածի աճի: Դրա աշխատանքի սկզբունքը գոյություն ունեցող մկանային բջիջների նորացումն է, դա կարելի է նաև «վերածնունդ» անվանել։
Բժիշկն ասել է՝ որ վտանգավոր հիվանդություններն է հնարավոր ախտորոշել մաշկի հոտով
Նախնական տվյալների համաձայն՝ նյութը մարդու վրա էլ է նման ազդեցություն ունենում։ Այս ոլորտում հետազոտությունները կշարունակվեն, սակայն գիտնականներն արդեն խոսում են նռան, ինչպես նաև ուրոլին A պարունակող մի շարք այլ մթերքների օգտագործման օգուտների մասին։ Գիտնականները չեն բացառում, որ ապագայում այդ նյութի հիման վրա դեղամիջոցի կպատրաստվեն: