00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին

© Sputnik / Asatur YesayantsВратарь сборной Армении и ФК "Алашкерт" Давид Юрченко в гостях агентства Sputnik Армения
Вратарь сборной Армении и ФК Алашкерт Давид Юрченко в гостях агентства Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու Երևանի «Ալաշկերտի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանին տված հարցազրույցում խոսել է ազգային թիմի, իր կյանքի ու Ստալինի իրական ազգանվան հետ կապի մասին:

Թեժ հետքերով

- Ըստ Ձեզ, որն է ընտրական մրցաշարի մեկնարկին Հայաստանի հավաքականի երեք հաղթանակների գրավականը:

- Ամեն ինչ խորը մենթալ մակարդակի վրա է։ Հիմա հայ ժողովուրդը ծանր ժամանակ է ապրում։ Ֆուտբոլիստները ժողովրդի մի մասն են, դրա համար էլ մեզ համար նույնպես ծանր է, մենք փորձում ենք ինչով կարող ենք՝ օգնել մարդկանց թուլացնել այդ բեռը։ Փորձում ենք խաղալ այնպես, որ մեր հայրենակիցները հաջորդ օրը միմյանց ժպտան։ Տա Աստված, որ դա շարունակվի, որովհետև մենք ուզում ենք հասնել ավելիին, և առաջ ենք շարժվում։ Մենք հպարտ ենք, որ բոլորը խոսում են Հայաստանի մասին, և մեր ժողովուրդը դրանից մի քիչ  ավելի գոհ ու երջանիկ է։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիա գործակալության հյուրն էր
«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիա գործակալության հյուրն էր

- Բախտի գործոն չկա՞ր։

- Իզուր չէ, որ ասում են՝ ուժեղագույնի բախտն է բերում։ Ֆորտունան ժպտում է նրանց, ովքեր ավելի արժանի են։ Եթե վերլուծենք մեր խաղը, ապա կտեսնենք, թե ինչպես ենք դրվագային պահերից հետո սկսում թափ հավաքել։ Այո, մենք որոշ ժամանակ սպասում ենք, դիմակայում ենք մրցակցին, հոգնեցնում նրան, ինչպես ռինգում: Իսկ երբ զգում ենք, որ հակառակորդը հոգնել ու սկսել է շնչահեղձ լինել, առավելագույն ջանքեր ենք գործադրում ու մարտի բռնվում։

Մենք հասկանում ենք, որ խաղում ենք այն թիմերի հետ, որոնց ֆուտբոլիստները կարգով ավելի բարձր են։ Եթե վերցնենք նույն Ռումինիան, ապա նրանց ամբողջ կազմը եվրոպական թոփ-լիգաների խաղացողներ են։ Բայց նրանք թիմում միասին այնքան էլ շատ ժամանակ չեն անցկացնում, նրանք այդքան ներդաշնակ չեն։ Պարոն Կապարոսը մեզ մեկ ամուր բռունցք դարձրեց: Թիմը գնում է երիտասարդացման և ուժեղացման, բայց ում հաշվին է դա արվում, հիմա ձեզ չեմ ասի (ծիծաղում է): Դա շատ դրական է ազդում մթնոլորտի վրա։ Ոգևորում է բոլորին։ Հավաքականում տեղը բետոնից չէ։ Պետք է երբեմն տեղը զիջել ու հեռանալ։ Գալիս են երիտասարդ տղաներ։ Հետևաբար, պետք է յուրաքանչյուր խաղում ապացուցել, որ հենց դու ես արժանի դաշտում լինել։

© SputnikЭкслюзивное интервью с вратарём сборной Армении по футболу Давидом Юрченко
«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Экслюзивное интервью с вратарём сборной Армении по футболу Давидом Юрченко

Ճանապարհ դեպի հավաքական

-Իսկ դուք ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանի հավաքականում։

- Իմ ուղին երկար ու բարդ էր։ Եթե մանրամասն խոսենք, ապա դրա համար մի քանի օրն էլ չի բավականացնի: Բայց եթե ընդհանուր գծերով ներկայացնեմ, ապա արդեն 2015-ին կխաղայի Հայաստանի հավաքականում։ Երբ առաջին հրավերը ստացա, ինձ համար դա մեծ պատիվ էր։ Իմ մեջ հայկական արյուն է հոսում և դրանից ոչ մի տեղ չես փախչի։ Ես իրոք զգում եմ, որ Հայաստանն իմ հայրենիքն է։ Այդ ժամանակ խաղում էի Ռուսաստանում, ու միայն մեկ բան խնդրեցի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությանը՝ օգնել ինձ աշխատանքի տեղավորվել արտասահմանում, որ Ռուսաստանի առաջնությունում լեգիոներ չհամարվեմ։

«Ուֆա» ակումբի նախագահն ուղղակի ասաց, որ եթե լեգեոներ դառնամ ու սահմանաչափի տակ ընկնեմ՝ չեմ խաղա։ Ես դա հասկանում էի, և այդ իսկ պատճառով դիմեցի Երևանի գործընկերներիս։ Ինչի՞ համար է հավաքականին պետք դարպասապահ առանց խաղային պրակտիկայի: Ասես ձգանը քաշես ու ինքդ քո գլխին կրակես։ Ինձ համար կարևոր չէր, թե որտեղ դա կարող էր լինել՝ Ղազախստան, Չինաստան, Հունգարիա, Լեհաստան՝ ցանկացած ակումբ, նույնիսկ՝ նույն Հայաստանում։ Կարևորն այն է, որ պայմաններ լինեն, որոնք թույլ կտան իմ ընտանիքին նորմալ ապրել, իսկ ինձ՝ խաղալ ու առաջադիմել։ Բայց, ցավոք, այդ ժամանակ ոչինչ չստացվեց։ Չգիտեմ ինչու, ես չեմ հետաքրքրվել։ Ուրեմն այդպես էր վիճակված։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիա գործակալության հյուրն էր
«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիա գործակալության հյուրն էր

-Դրան հետևեց Ռուսաստանում սահմանաչափի չեղարկումն ու կրկին հավաքական հրավիրե՞լը։

- Մեծ պատիվ է երկրի օրհներգի ներքո խաղադաշտ դուրս գալ և հաղթել հավաքականի հետ։ Բայց դա մեկ անձի ու նույնիսկ թիմի ձեռքբերում չէ։ Սա բոլորի վաստակն է, այն մարդկանց, որոնք թիմի հետ են՝ ադմինիստրատորներից ու սպասարկող անձնակազմից մինչև երկրպագուներ ու լրագրողներ, որոնք պատմում են մեր մասին: Մեր հաղթանակները հազարավորների հաղթանակներն են, մեր հաղթանակները պատկանում են ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին, որոնք ցավում են մեզ համար։ Դա հասնում է մեզ։ Երկիրը կլոր է ու ամեն ինչ բումերանգով վերադառնում է: Ինչպես մենք ենք վերաբերվում մարդկանց, այնպես էլ նրանք՝ մեզ։   

Ու նաև Ջուղաշվիլին

-Ի՞նչ հայկական արմատներ ունեք, ո՞ւմ պատվին են ձեզ Դավիթ անվանել։

- Մայրս հայուհի է։ Նրա ազգանունը Տաթևոսովա է: Մինչ այդ նախնիներիս ազգանունը Տեր-Թադևոսյան էր, ավելի ուշ՝ Թադևոսյան, իսկ հետո փոխվեց «ով»-ի։ Նրա պատմելով՝ մեր հայկական արմատները Տաթևից են։ Մայրս ծնվել է Չարջոու քաղաքում, Թուրքմենստանում, հայրս Աշխաբադից է։ Ավագ եղբայր ունեմ։ 1994 թվականին տեղափոխվեցինք Ռուսաստան՝ Տվեր։ Այնտեղ 8 տարեկանից սկսեցի զբաղվել ֆուտբոլով, բայց զուգահեռաբար տարվեցի մենամարտերով։ Եղբայրս թեքվանդոյիստ է, Թուրքմենստանի ու Ռուսաստանի չեմպիոն։ Զբաղվել է նաև քիքբոքսինգով, նրա հետ այդ խմբակների պարապմունքներին եմ գնացել։ Բայց ինչ-որ պահի հասկացա, որ ամեն դեպքում ֆուտբոլն ինձ ավելի հոգեհարազատ է։ Իսկ ինչու դարպասապահ։ Պարզապես մանկուց չեմ սիրում վազել։ Միշտ սիրել եմ ցատկել ու հուշել (ծիծաղում է): Կանգնեցի դարպասի մոտ և ինձ հարմարավետ զգացի, դա իմ տարերքն է։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիա գործակալության հյուրն էր
«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիա գործակալության հյուրն էր

-Իսկ Դավիթ անո՞ւնը։

-Հայրս է անունս դրել, թուրքմենստանցի ինչ-որ հայտնի բռնցքամարտիկի պատվին։ Նա երիտասարդ տարիքում զբաղվել է բռնցքամարտով, կարգ է ունեցել։ Բայց մանկուց լուրջ դեմքով միշտ ասում եմ, որ ինձ անվանել են Դավիթ թագավորի պատվին (ծիծաղում է)։ Ի դեպ, մայրս նույնիսկ չէր կարողանում սկզբում հիշել այդ անունը։ Սա մեր ընտանեկան հումորն է։ Երբ ծնվել էի ու մեզ զանգահարել էին, նա բղավում էր հայրիկիս․ «Վիտյա, մենք մեր որդու անունը ի՞նչ էինք դրել»։

- Հայ ազգականների հետ կապ պահու՞մ եք։

- Կա մի պատմություն, որ իմ հայ նախնիները հեռավոր ժամանակներում նկուղում ոսկով լի կճուճներ են ունեցել։ Հետո երկրաշարժ եղավ, և բոլոր հարստությունները կորան (ծիծաղում է)։ Մորս կողմից բարեկամները Թուրքմենստանից տեղափոխվել են Ամերիկա, և նրանց հետ կապը կորել է։ Բայց Ռուսաստանում ապրողների հետ շփվում ենք։ Դոնի Ռոստովի մոտակայքում ապրում է մորս եղբայրը՝ Միշա քեռին: Այնտեղ իմ եղբայրներն են, քույրս։

- Իսկ հորական կողմը որտեղի՞ց է։

- Հայրս վրացական արմատներ ունի։ Նրա մոր ազգանունը Ջուղաշվիլի է, ինչպես Ստալինի իսկական ազգանունը։ Ստացվում է, որ ես միքս եմ (ծիծաղում է)։ Իսկ Յուրչենկո ազգանունը պապիցս է: Նա Սիբիրից է։

Ընտանիքն ու Հայաստանը

- Ձեր կինն էլ է հայուհի՞։

 - Այո, կնոջս հայրը հայ է, մայրը՝ ռուս: Երևանում ապրում են նրա հարազատները՝ եղբայրները, քույրերը, քեռիները, մորաքույրները։ Տատիկը վերջերս մահացավ, Աստված հոգին լուսավորի, այստեղ է թաղված: Հոր գերեզմանը նույնպես Երևանում է։ Կինս հաճախ է գալիս այստեղ, բայց հիմա մենք երեխայի ենք սպասում, նա չի կարող Մոսկվայից գալ։ Հենց որ ամեն ինչ կարգավորվի՝ մենք անպայման միասին կլինենք Հայաստանում։

-Հայաստանի մասին ի՞նչ գիտեիք նախքան քաղաքացի դառնալը։

- Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մայրս մանկուց էր ներշնչում, բայց գիտակցաբար ես զգացի իմ հայկական արմատները և դա առաջին անգամ եմ խոստովանում, երբ մարզադաշտում իմ մեկնարկային խաղից առաջ հնչեց օրհներգը: Ես կանգնած էի հայկական զինանշանով շապիկով ու հասկացա, որ այդ պահն եկել է։ Իրականացել է հեքիաթային երազանքը։ Մենք փոքր տարիքում շատ ենք երազում, ուզում ենք շատ բանի հասնել։ Ահա այդպիսի երազանքների մեկն իրականացավ: Ես հայտնվեցի այն հավաքականում, որտեղ պետք է լինեի։ 

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիա գործակալության հյուրն էր
«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիա գործակալության հյուրն էր

-Նույնիսկ նկատելի էր, որ երգում եք հիմնը։

- Ցավոք, հայերեն չգիտեմ։ Բայց սովորում եմ։ Ինձ այդ հարցում օգնում են և՛ հավաքականի, և՛ ակումբի իմ գործընկերները, և՛ մարզաբազայի սպասարկող անձնակազմը։ Ամեն օր գոնե մեկ բառ եմ սովորում։ Օրհներգն, անկեղծ ասած, չեմ սովորել։ Մեր տղաները միշտ բարձր են երգում, ես լսում ու ձայնակցում եմ։ Գիտեք, այդ պահին ես այնպիսի վիճակում եմ, որ չեմ մտածում՝ ինչ եմ անում։ Ֆիզիկապես ես խաղադաշտում եմ, տղաների հետ ուս-ուսի, բայց գլխով՝ ընդհանրապես անհասկանալի է, թե որտեղ։ Դա այնպիսի էյֆորիա է, որը բառերով չի փոխանցվում։ Ամեն ինչ ներսից է գալիս։ Եվ եթե ինչ-որ մեկն ինձ ասի, որ երգում եմ, ես կասեմ, ոչ, ինչ եք խոսում, ինչպե՞ս կարող եմ երգել (ծիծաղում է)։

Դարպասապահն ախտորոշում է

- Ռոման Բերեզովսկու սպորտից հեռանալուց հետո հավաքականում երկար ժամանակ հաստատուն դարպասապահ չկար։ Ձեր գալը թիմին վստահություն տվեց, պաշտպանները սկսեցին ավելի լավ խաղալ…

- Դե, որ խոսք գնաց Ռոման Անատոլևիչի մասին, բարևենք նրան, որ մարզչին հաճելի լինի (տեսախցիկին ձեռքով է անում): Մենք նրա հետ շատ ենք խոսում ոչ միայն ֆուտբոլի, այլև նրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։ Բերեզովսկին շատ հարուստ կենսափորձ ունի, որը նա փոխանցում է ինձ, իսկ ես սպունգի պես կլանում եմ, քանի որ մինչ օրս ամեն օր ինչ-որ նոր բան եմ սովորում: Ինձ ամեն ինչ հետաքրքիր է։ Ֆուտբոլը փոխվում է։ Ամեն տարի ինչ-որ նոր միտումներ են հայտնվում, փորձում եմ առաջադիմել։ Իսկ իմ մասին պետք է հարցնեք պաշտպանությունում խաղացող տղաներից։ Ես էությամբ խենթ եմ։ Ես դարպասապահ եմ, իսկ դա արդեն ախտորոշում է։ Անում եմ այն, ինչ կարողանում եմ, լա՞վ, թե՞ վատ՝ թող կողքից դատեն։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի աղյուսակում

-Երկրպագուները նկատում են, որ ելքերում քիչ եք խաղում, ինչու՞։

- Կբացահայտեմ դարպասապահի մարտավարության որոշ գաղտնիքներ: Անատոլիչ, կներեք: (նայում է տեսախցիկին): Մենք էլ խաղի պլան ունենք։ Իսլանդացիների հետ խաղում պայմանավորվածություն կար, որ ես խաղում եմ միայն արտակարգ իրավիճակներում։ Իսլանդացիները հատուկ արգելափակում էին իմ գործողությունները։ Օրինակ ՝ հարված է հասցվում կամ փոխանցում է լինում, բայց մրցակցի հարձակվողը գնդակով չի խաղում, ինձ էլ ամեն կերպ խանգարում է հակադարձել։ Այսինքն ՝ ֆուտբոլը վերածվում է շախմատի, երբ մրցակիցները շատ նուրբ ու մտածված կոմբինացիաներ են խաղարկում։ Ֆուտբոլը փոխվում է, փոխվում են նաև դարպասապահի գործողությունները խաղադաշտում։ Նայեք, թե ինչպես էր նույն Նոյերը խաղում առաջ ու ինչպես է հիմա խաղում։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիա գործակալության հյուրն էր
«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիա գործակալության հյուրն էր

- Հայաստանը խմբի առաջատարն է, և դա բոլորի համար ցնցող է։ Աշնանը մրցակիցները ձեզ հետ խաղին լրջորեն են տրամադրվելու։ Պատրա՞ստ եք։

-ԱԱ ընտրական փուլը անցողիկ բակ չէ։ Այստեղ հեշտ խաղեր չկան։ Եթե նայենք Լիխտենշտեյնի հետ խաղին, ապա միայն մեկ գոլ խփեցինք։ Եվ դա ոչ թե մենք էինք, այլ նրանք մեր փոխարեն դա արեցին։ Իսկ կարող էինք չհաղթել... Կարևոր չէ, թե ով ում հետ է խաղում։ Հիմա ֆուտբոլը գեղեցիկ է նրանով, որ մարդիկ դուրս են գալիս խաղալու այնպես՝ մի խաղ ու վերջ՝ եզրափակիչ։ Վաղը չկա։ Կա այսօր և հիմա։ Միայն այստեղ է ամեն ինչ որոշվում։ Նույն Մակեդոնիան հաղթեց գերմանացիներին, բայց այդ մասին մեզ մոտ բոլորը լռում են։ Խոսում են միայն մեր հաջողությունների մասին։

Ռեժիսոր և անիմատոր

-Ի՞նչ եք ուզում տեսնել Հայաստանում և ո՞ւր եք ուզում այցելել։

- Ուզում եմ գնալ Էջմիածին, սուրբ վայրերը տեսնել: Ուզում եմ հասնել Տաթեւ, տեսնել՝ ինչ տեսք ունի իմ հայրենի եզերքը: Իմ երևանյան կյանքում ես ինձ շատ հարցերում սահմանափակում եմ, պետք է մի փոքր լիցքաթափվեմ։ Լուրջ շրջադարձեր են տեղի ունեցել, և ես պետք է շատ պահեր վերաիմաստավորեմ։ Դա շատ անձնական է, կներեք։ Հիմա ես լիովին ապրում ու շնչում եմ ֆուտբոլով։ Զբաղվում եմ ինքնազարգացմամբ, կարդում եմ, քայլում եմ հանգստյան օրերին քաղաքի կենտրոնում։ Մենք ՝ դարպասապահներս, ըստ էության, միայնակ ենք։ Մենք սիրում ենք մենակություն։ Անձամբ ես միայնակ լինելուց չեմ վախենում։ Ես ինձ այդպես հանգիստ եմ զգում։ Երբ դու մենակ ես, կարող ես լսել քո մտքերը։ Դա շատ լավ է։

-Հոբի ունե՞ք։

- Նախկինում սիրում էի բիլիարդ, բոուլինգ, քարթինգ։ Հանդիպումներն ընկերների հետ նույնպես ինչ-որ հոբբի է։ Այստեղ իմ հոբբին է օրական 50 անգամ տեսակապով խոսել ընտանիքիս հետ։ Գրքեր, խաղերի ինչ-որ վերլուծություն, քանի որ երբեմն ինձ Ռոման Անատոլևիչը (Բերեզովսկի – խմբ․) վերլուծության համար նյութ է տալիս: Ամբողջ աշխարհի խաղերն են, ոչ միայն մերը։ Մասնավորապես, Գերմանիայի առաջնությունն ու այլ հավաքականների հանդիպումները։

-Իսկ ի՞նչ եք կարդում։

© Sputnik / Andranik GhazaryanՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիա գործակալության հյուրն էր
«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2021
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Sputnik Արմենիա գործակալության հյուրն էր

- Այս պահին Անդրեյ Կուրպատովի «Կարմիր հաբը», երկրորդ մասը: Տեղեկանում եմ՝ ինչու մենք չենք ղեկավարում մեր ուղեղը, այլ ուղեղն է մեզ ղեկավարում։ Հետաքրքիր է, որ մենք ավելի շատ ապրում ենք բնազդներով և այն ամենով, ինչը մեր մեջ գենետիկորեն է դրվել։ Մարդկանց մոտ կարծրատիպ է ձևավորվել այն մասին, որ իրենք են որոշում,  թե ինչ են անում և ինչպես։ Սակայն, ըստ էության, դա գենետիկորեն է դրվում։ Պետք է զբաղվել ինքնազարգացմամբ, պետք է ստիպեք ձեզ ավելի վաղ արթնանալ, անել այն, ինչ երբեք չեք արել, ու ամեն ինչ կստացվի:

 - Ի՞նչ կրթություն ունեք:

- Բարձրագույն կրթություն ունեմ, Մոսկվայում եմ ստացել։ Բայց, ցավոք, իմ ուզածը չեմ սովորել։ Դպրոցից հետո ես ընդունվեցի Չերկիզովոյի հայտնի սպորտային ինստիտուտը։ Մասնագիտացումս, դա ձեզ համար անակնկալ կլինի, սպորտային ռեժիսուրա ու անիմացիա է: Այդպիսի ֆակուլտետ կա։ Կարճամետրաժ մուլտֆիլմեր, ֆիլմեր: Ինչ-որ բեմադրություններ, միջոցառումների ու մրցույթների կազմակերպում: Ինձ համար դա հետաքրքիր էր, դա հումանիտար ուղղություն է։ Բայց հաճախակի խաղերի ու շրջագայությունների պատճառով չէի կարող լիարժեք սովորել: Այնտեղ հատուկ դասընթաց կար՝ դերասանական վարպետություն։ Պետք էր ոչ միայն ներկա գտնվել դասախոսություններին, այլև բեմի վրա խաղալ, ներկայացումներ, մանրանկարներ ցուցադրել։ Ի վերջո, հասկանալի պատճառներով, ստիպված էի տեղափոխվել այլ սպորտինստիտուտ, Մալախովկայում: Այնպես որ, ես ունեմ դիպլոմ, որը թույլ է տալիս որպես ֆիզկուլտուրայի դասատու աշխատել դպրոցում։

Այս հաղթանակը բոլորիդ համար է. Դավիթ Յուրչենկոն` վրացիներին պարտության մատնելու մասին

- Եթե խոսենք գենետիկ կոդի մասին, ուրեմն հանդիպումը հայկական արմատներով ձեր տիկնոջ հետ ճակատագրակա՞ն էր:

– Ընտանիքում մենք կատակում ենք այս թեմայով։ Սիրելիս, ներիր ինձ, որ այս մասին հրապարակային եմ խոսում (տեսախցիկի ուղղությամբ ձեռքով է անում): Մեկ անգամ էլ եմ ամուսնացած եղել, իմ առաջին կնոջ անունն էլ էր Անաստասյա: Նրանք նույնիսկ մեկ ամսում են ծնվել, միայն տարիքային տարբերություն կա, իսկ առաջին ամուսնությունից որդիս ծնվել է 12.12.12-ին, նույնպես, հավանաբար, ինչ-որ նշան է... Հիմա, գուցե Աստված ինձ երկրորդ շանս տվեց: Ես դա այդպես եմ գնահատում ու շատ երջանիկ եմ։ Այս մասին բարձրաձայն խոսում եմ, թեև երջանկության մասին պետք է լռել։ Կինս ոչ միայն կնիք է անձնագրում։ Նա այն մարդն է, ում հետ կարող եմ կիսվել, շփվել, երբեմն փնթփնթալ ու նվնվալ, չնայած տղամարդկանց դա բնորոշ չէ։ Բայց մենք կենդանի մարդիկ ենք, ռոբոտներ չենք, ու յուրաքանչյուրն իր թուլություններն ունի: Կարծում եմ՝ մեզ ճակատագիրն է կապել։ Դա ի վերուստ է տրված։ Ի սկզբանե մենք դա չենք հասկանում և չենք տեսնում։ Բայց երբ վերլուծում ենք՝ երջանկությունն այլ կերպ ենք ընկալում։ Ճիշտ է, չգիտեմ՝ ինչի համար է ինձ նման երջանկությունբաժին ընկել։ Հավանաբար, որ ես էլ մարդկանց համար լավ բան անեմ։

Լրահոս
0