https://arm.sputniknews.ru/20210416/vogeshnchvac-tun-veradarca-hayastani-ev-vrastani-naxagahneri-poxadarc-maxtanqner-27207719.html
Ոգեշնչված տուն վերադարձա․ Հայաստանի և Վրաստանի նախագահների փոխադարձ մաղթանքները
Ոգեշնչված տուն վերադարձա․ Հայաստանի և Վրաստանի նախագահների փոխադարձ մաղթանքները
Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանն այցն արդյունավետ է գնահատել և ընդգծել, որ պետք է համատեղել ջանքերը երկու ժողովուրդների երազանքներն իրականացնելու համար։ 16.04.2021, Sputnik Արմենիա
2021-04-16T20:36+0400
2021-04-16T20:36+0400
2021-04-16T20:38+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27187909_0:60:1600:965_1920x0_80_0_0_c5d3ae2c6e296c189fd670026b6863dd.jpg
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27187909_0:10:1600:1015_1920x0_80_0_0_49f471a59a7230d6eec8534313a0b7ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, վրաստանի հանրապետություն, արմեն սարգսյան, սալոմե զուրաբիշվիլի
հայաստան, քաղաքականություն, վրաստանի հանրապետություն, արմեն սարգսյան, սալոմե զուրաբիշվիլի
Ոգեշնչված տուն վերադարձա․ Հայաստանի և Վրաստանի նախագահների փոխադարձ մաղթանքները
20:36 16.04.2021 (Թարմացված է: 20:38 16.04.2021) Արմեն Սարգսյանն այցն արդյունավետ է գնահատել և ընդգծել, որ պետք է համատեղել ջանքերը երկու ժողովուրդների երազանքներն իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Ավարտվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան։ Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ում գրառում է կատարել և անվտանգ թռիչք մաղթել հայ գործընկերոջը։
«Մեր երկու ժողովուրդներն ունեն երկար պատմություն, որը մեզ մերձեցնում է։ Մեզանից է կախված վրացի և հայ ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորումը»,- գրել է Վրաստանի նախագահը։
Նույն ձևաչափով վրացի գործընկերոջը պատասխանել է նախագահ Սարգսյանը։
«Ոգեշնչված մտքով ու սրտով ապահով վերադարձա տուն: Շնորհակալություն շատ բարեկամական և արդյունավետ այցի համար: Իրոք, մենք պետք է համատեղենք մեր ջանքերը և էլ ավելի շատ աշխատենք՝ մեր ժողովուրդների երազանքներն իրականացնելու համար»,- գրել է ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:
Արմեն Սարգսյանն այցելել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին