00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տեղն է դրել». Էրդողանը Դենդիասի հետ կապված սկանդալից հետո արդարացրել է Չավուշօղլուին

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган  - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Բաժանորդագրվել
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի բանակցություններին հաջորդել է հրապարակային վիճաբանությունը։ Հիմա դիվանագիտական սկանդալը կարծես ավելի բարձր մակարդակ է տեղափոխվում։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, որը երեկ շատ կտրուկ էր արձագանքել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի ասածին։ Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Մեր արտգործնախարարը նրան (Հունաստանի արտգործնախարարին) տեղն է դրել` ի պատասխան նրա պահվածքի և վերաբերմունքի», - ասել Է Էրդողանը:

Նրա խոսքով ՝ Չավուշօղլուն այդ իրավիճակում չէր կարող լռել։

Երեկ Չավուշօղլուն և Դենդիասն Անկարայում բանակցություններ են անցկացրել, որոնք ավարտվել են միմյանց ուղղված կտրուկ արտահայտություններով։

Հանդիպման սկզբում նախարարները լրագրողներին հայտարարել են, որ պատրաստ են երկխոսության և տնտեսական համագործակցության։ Դենդիասն ասել է, որ Հունաստանում թուրքական փոքրամասնություն չկա, կա միայն մահմեդական փոքրամասնություն: Նա նշել է, որ Թուրքիան խախտում Է Հունաստանի ինքնիշխան իրավունքները, իսկ պատերազմի վտանգը բարդացնում է հարաբերությունները, երբ Հունաստանը խոսում է իր ինքնիշխան իրավունքների իրականացման մասին, որոնք բխում են միջազգային իրավունքից:

Открытие международного авиасалона в Ле Бурже - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Թուրք նախարարին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մալաթիայում

«Ցավոք, Նիկոս Դենդիասը մի քանի խիստ անթույլատրելի մեղադրանքներ հնչեցրեց իմ երկրի հասցեին։.. Մենք նման հայտարարություններ չենք կարող ընդունել։ Մեր գործողություններն ուղղված են Հունաստանում թուրք-կիպրոսցիների և թուրքական փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը»,– ի պատասխան ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով ՝ Թուրքիան Միջերկրական ծովում ածխաջրածինների հանքավայրերի հետախուզման ուղղությամբ իր գործունեությունը ծավալում է միջազգային իրավունքի շրջանակներում։

Ռուսաստանը փակում է Թուրքիայի օդը. ի՞նչ է լինելու 2021 թվականի զբոսաշրջային սեզոնի հետ

Դենդիասն ի պատասխան հայտարարել է, որ Հունաստանի դիրքորոշումը Էգեյան ծովի վերաբերյալ հայտնի է և պարզ: Նա հայտարարել Է Հունաստանի օդային տարածքի հարյուրավոր խախտումների մասին։

«Ինչ վերաբերում է թուրքական փոքրամասնությանը, այդ մասին գրված է Լոզանի պայմանագրում։ Թուրքիան ուզի, թե չուզի, բայց Լոզանի պայմանագիրը գործում է։ Թուրքիան մշտապես խախտում է միջազգային իրավունքը։ 2020 թվականի փետրվարից և մարտից հետո (երբ հազարավոր միգրանտներ փորձել են սահմանը հատել Հունաստան – խմբ.) Թուրքիան չի կարող խրատել Հունաստանին», - նշել է նա։

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу показывает карту Греции и Турции, выступая на конференции (8 октября 2020). Братиславa - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Դեմ ենք 3-րդ երկրի միջամտությանը. Թուրքիայի արտգործնախարարը «նախատել» է հույն գործընկերոջը

Այնուհետև հույն նախարարն առաջարկել է չվերադառնալ անվերջանալի վեճին։

Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Հունաստանը խոսում է Լոզանի պայմանագրի մասին, ապա պետք է կղզիների ապառազմականացում իրականացնի, և նշել է, որ Թուրքիան չի ճանաչել Հունաստանի 10-կիլոմետրանոց օդային տարածքը:

«Եթե մենք շարունակենք այստեղ հարաբերությունները պարզել, մենք չենք հասցնի ընթրիքին», — հավելել Է Չավուշօղլուն, և դրանից հետո նրանք ծիծաղելով ավարտել են ասուլիսը:

Թուրքերը մեր թշնամի՞ն են. Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այս հարցին

Հիշեցնենք` վերջին շրջանում Աթենքի և Անկարայի հարաբերությունները կտրուկ սրվել են։ Դա պայմանավորված է նրանով, որ թուրքական «Oruc Reis» նավը սեյսմիկ հետազոտություններ էր իրականացնում Միջերկրական ծովի արևելյան մասում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին: Հունաստանի զինված ուժերը բերվել էին բարձր մարտական պատրաստության։ Թուրքիան նաև ուսումնասիրություններ է իրականացրել Կիպրոսի մոտ։ Հունաստանը միջազգային բոլոր հանդիպումներում բարձրացնում է Թուրքիայի գործողությունների հարցը։

Ուկրաինան՝ Թուրքիայի նոր դաշնակի՞ց

Լրահոս
0