ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է Փիթեր անունով արջուկի լուսանկարներն ու ներկայացրել , թե ինչի միջով է ստիպված եղել անցնել արջուկը մինչև փրկվելը։ Արջուկի տխուր պատմությունը շատ հուզիչ է։
![Փիթեր արջուկի կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ. ստորագրահավաք է մեկնարկել Փիթեր արջուկի կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ. ստորագրահավաք է մեկնարկել - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/10/27201631_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c91509dfc2ae491ea9034ea7e74021d6.jpg)
Պարզվում է՝ Փիթերին ոչ միայն պահել են անազատության մեջ, այլև առանց արևի լույսի։ Նա ամբողջ կյանքում «բանտարկված է եղել ինչ-որ մութ պահեստում՝ փոքրիկ վանդակի մեջ»։ Լուսանկարներում երևում է նաև վանդակը։
«Նրա կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ և Փիթերն իր ողջ կյանքի ընթացքում չի հասկացել՝ ցերեկ է, թե՞ գիշեր»,- նշված է լուսանկարների նկարագրությունում։
Մասնագետների խոսքով՝ արջը շատ ծանր հոգեբանական տրավմայի է ենթարկվել։
![Փիթեր արջուկի կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ. ստորագրահավաք է մեկնարկել Փիթեր արջուկի կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ. ստորագրահավաք է մեկնարկել - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/10/27201636_0:0:1920:1080_1920x0_80_0_0_44bd291462daf6152b89612f841bc268.jpg)
«Այն, ինչի միջով ստիպված է եղել անցնել Փիթերը, շատ ցավալի և տխուր է... ոչ մի կենդանի չպետք է ենթարկվի նման վերաբերմունքի, բայց, ցավոք սրտի, Հայաստանում դեռ այս ամենը շարունակվում է․դեպքերի մեծամասնությամբ՝ արջերը վերցված են վայրի բնությունից»,- ներկայացնում են հիմնադրամի ներկայացուցիչները։
Մայր արջն ու քոթոթները վայելում են իրենց ազատ առօրյան. տեսանյութ
Գրառման մեջ նաև նշված է, որ հիմնադրամի միջազգային գործընկեր IAR-ն իր «BREAK THE CAGE» («Կոտրել վանդակը») արշավի շրջանակներում նախաձեռնել է նաև ստորագրահավաք։ Դրանով նախատեսվում է խստացնել պատիժը ՀՀ-ում վայրի բնությունից արջ որսալու համար։ Ստորագրահավաքին միանալ կարող եք այս հղումով։