00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում 2 նոր արգելոց-թանգարան կստեղծվի, կվերականգնվեն մի շարք եկեղեցիներ

© Photo : Կարապետ Սահակյան / press office of the Government of RAРеконструкция монастырского комплекса Мармашен
Реконструкция монастырского комплекса Мармашен  - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Բաժանորդագրվել
Այս տարի պետական միջոցներով կվերականգնվեն ու կվերանորոգվեն մի շարք հուշարձաններ` Մարմաշենի եկեղեցին, Շատիվանքը, Ագարակ հնավայրը և այլն։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik․ Հայաստանում այս տարի երկու նոր արգելոց-թանգարան կստեղծվի, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։

Пресс-конференция, посвященная записи всех 9 симфоний Людвига Ван Бетховена (2 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Աննախադեպ նախագիծ. հայերն ու ռուսները միասին ձայնագրում են Բեթհովենի 9 սիմֆոնիաները

«Առաջիկայում ստեղծվելու է երկու նոր արգելոց-թանգարան՝ «Դվին մայրաքաղաք» և «Դաշտադեմի ամրոց», որոնք կհամալրեն 13 արգելոց-թանգարանների շարքը: Նոր արգելոց-թանգարանների ստեղծումը կնպաստի զբոսաշրջային երթուղիների ընդլայնմանը», – ասաց նա։

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն էլ հայտնեց, որ պետական միջոցներով պատվիրվել են հուշարձանների վերականգնման մի շարք նախագծեր։

«Այս տարի պետական միջոցներով կվերականգնվեն ու կվերանորոգվեն մի շարք հուշարձաններ` Մարմաշենի եկեղեցին, Շատիվանքը, Ագարակ հնավայրը, Վարագավանք վանական համալիրը։ Մի շարք հուշարձանների վերականգնման հետ կապված նախնական պայմանավորվածություններ կան, դրանց թվում են Երևանի կարմիր կամուրջը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Պտղնու տաճարը, Ավանի խոնարհված մատուռներից մեկը, Գնդեվազի եկեղեցու որմնանկարները, Սուրբ Հովհաննես եկեղեցու պարսպապատերի և կից տարածքները», – ասաց Վանյանը։

Կինոյի լեզվով աշխարհին պատմել մեր մասին. Ավետիսյանի «Վերածնվածը» ծնվելու ճանապարհին է

Նրա խոսքով` այս տարի նաև երկու արձան կվերականգնվի՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանները: Վանյանը նշեց, որ հուշարձանների վերականգնման ամբողջ բեռը պետությունը չի կարող միայնակ կրել, և այժմ նախարարությունը համագործակցության հնարավորություններ է փնտրում ներդրողների, բարերարների, ՀԿ-ների, այլ շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրված են այս բնագավառում ներդրում, ֆինանսավորում իրականացնելու հարցում:

Նշենք, որ Հայաստանում այժմ կա 4 ազգային պարկ (Սևան, Դիլիջան, Արփի լիճ, Արևիկ), 3 արգելոց (Խոսրովի անտառ, Շիկահողի, Էրեբունի) և 26 արգելավայր։

Լրահոս
0