ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Այսօր Հայաստանի ոստիկանություն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը հիշատակել է բոլոր այն ծառայողներին, որոնք արցախյան պատերազմում զոհել են իրենց կյանքը հանուն հայրենիքի։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը։
«Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ 44-օրյա պատերազմին մասնակցած ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով»,- տեղեկացնում են ոստիկանությունից։
Հարությունյանի կողմից պետական բարձր պարգևներով հետմահու պարգևատրվել են նաև Հայաստանի ոստիկանության այն 70 ծառայողները, որոնք նահատակվել են հանուն հայրենիքի։