ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Որպես բանակցային և քաղաքական հարց պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը։ ԱԺ–ում նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սակայն սա պետք է ձևակերպենք ոչ թե որպես ռազմական, այլ քաղաքական և բանակցային հարց։ Պետք է հետևողականորեն շարունակենք ԼՂ–ի համար «Անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը»,–ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Ադրբեջանում պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկայով, դրանց վրա հայ զինվորների մանեկեններով պուրակի բացմանը` Փաշինյանը նշեց, որ դա աներևակայելի մի բան էր։
Նրա խոսքով` բոլոր ամբիոններից պետք է հրավիրեն բոլորի ուշադրությունը, որ կարող են պատերազմի տառապանքների և զոհերի պուրակ բացել, ինչը հայատյացության ամենամեծ դրսևորումն է։ Սա, ըստ վարչապետի, ամենամեծ հիմքն է, որպեսզի միջազգային հանրությանն ի ցույց դնենք «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը։
Ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո. Փաշինյանը նոր մանրամասներ հայտնեց