00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ օգտին կքվեարկեն ներում ստացած հայ դասալիքները

© Sputnik / Aram NersesyanБудни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис
Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահի ստորագրմանը կներկայացվի ծառայությունից խուսափողների մասին աղմկահարույց օրենքը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը գրում է, թե ինչու է կառավարության այդ մոտեցումը վտանգավոր երկրի համար։

Դուք՝ ինչպես կուզեք, իսկ ես կարծում եմ, որ մեր նախագահի աշխատանքը բավականին ծանր է։ Առանց հեգնանքի եմ ասում։ Ուշադիր հետևում եմ նրա աշխատանքային գրաֆիկին։ Ամեն օր հանդիպումներ ունի՝ մե՛կ կուսակցությունների առաջնորդների հետ, մե՛կ զինվորականների, մե՛կ գիտնականների․․․ Մարդիկ տարբեր են, իսկ խնդրանքը` նույնը՝ չստորագրել այս կամ այն օրենքի նախագիծը, որ ներկայացրել են կառավարությունը կամ Ազգային ժողովը։

Заместитель министра юстиции Артур Ованнисян  - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
ՌԱԴԻՈ
Համաներման մասին օրինագիծն արդար չէ հատկապես պատերազմում զոհվածների նկատմամբ. Հովհաննիսյան

Վերջերս ինքս էլ եղել եմ նրա մոտ՝ Ժուռնալիստների միության վարչության պատվիրակության կազմում։ Բացատրում էինք, թե ինչ կլինի մեր ԶԼՄ-ների հետ, եթե նա ստորագրի օրենքը, որի համաձայն ավելանում են վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը՝ համապատասխանաբար մինչև երկու միլիոն և երեք միլիոն։

Իհարկե, յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի, կողմերից ամեն մեկն իր ձևով է մեկնաբանում ստորագրման ուղարկված օրենքի նախագիծը։ Օրինակ՝ ըստ այդպիսի նախագծերից մեկի` եթե Սարգսյանն այն ստորագրի, բուհերի ռեկտորների ընտրությունները կվերածվեն ձևականության, փաստացի միշտ կհաղթի կառավարության թեկնածուն։

Դուք կհարցնեք` իսկ ի՞նչ վատ բան կա դրանում։ Երջանկահիշատակ Սերգեյ Համբարձումյանին ԵՊՀ ռեկտոր էր նշանակել Կենտկոմը, և նա, ի դեպ, հրաշալի ռեկտոր էր։ Հիմա պետք է կրթության համակարգի մասին մտածենք, որն անդունդն է գլորվում, ոչ թե սևեռվենք, թե ում թեկնածուն ռեկտոր կդառնա։

ՌԴ-ի փորձը, ՍՈւ-30ՍՄ-ը և ոչ միայն․ Հովհաննիսյանը՝ ՀՀ ԶՈւ արդիականացման հեռանկարների մասին

Բայց այ կառավարության հնչեցրած վերջին օրինագծերից մեկը երևի չպետք է տարընթերցումներ առաջացնի հասարակության շրջանում։ Քանի որ դա ոչ թե օրենք է, այլ, իմ կարծիքով, մաքուր սրբապղծություն։ Դասալիքների համաներում առաջարկող օրենքի մասին եմ խոսում։ Հարցը միայն այն է, թե ով կգնա նախագահի մոտ բանակցելու՝ պատերազմում զոհված զինվորների ծնողնե՞րը, թե՞ նրանք, ում երեխաները գերի են ընկել կամ անհետ կորել։

Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Հրամանատարը լքել է մարտադաշտը, արդյունքում եղել են զոհեր, վիրավորներ ու գերեվարվածներ

90-ականների կեսերին գործուղման էի մեկնել Իսրայել։ Իսկ վերադառնալուց հետո հոդված գրեցի. «Ինչու է իսրայելական բանակը անհաղթելի»։ Հոդվածն այնքան դուր եկավ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որ այն բազմացրին և ուղարկեցին բոլոր զինկոմիսարիատներ՝ իսրայելական փորձն ուսումնասիրելու։

Իսկ հոդվածում, ի թիվս այլ բաների, ասվում էր, որ եթե որդին կամ դուստրը անգամ ամենահարգելի պատճառով խուսափել է բանակից, ապա ընկերներից, ծանոթներից, հարևաններից շատերը քեզ հետ ոչ միայն չեն շփվի, այլ նաև չեն էլ բարևի։ Իսրայելի՝ բանակում չծառայած քաղաքացին իրավունք չունի աշխատելու պետական կառույցներում, անգամ ամենաչնչին պաշտոններում և, ինքնըստինքյան հասկանալի է, իրավունք չունի որևէ տեղ ընտրվելու։ Դատավճիռն այսպիսին է․ եթե քո առողջական վիճակով ունակ չես նույնիսկ որպես շարքային ծառայել, ինչպե՞ս կարող ես որևէ վարչություն, էլ չասած՝ նախարարություն ղեկավարել։ Գնա բուժվիր։ Հենց այսպիսի օրենքներ էր Վազգեն Սարգսյանն ուզում տեսնել նաև մեզ մոտ։ Չհասցրեց․․․

«Լուրջ ցանկ է». Բաբայանը խոսեց պարտության մեղավորներից և ակնարկներ արեց Շուշիի մասին

Առաջադեմ փորձը, իհարկե, պետք է փոխառել։ Իսրայելական փորձը թանկ արժե։ Բայց պակաս հետաքրքիր չէ, թե ինչ վիճակում են մեր, ինչպես ժամանակին էին ասում, հավանական հակառակորդի 720 հազարանոց բանակի գործերը։

Այս հոդվածը գրելուց առաջ զրուցեցի մեր հայտնի թուրքագետների հետ։

Պարզվեց, որ այնտեղ ևս բանակում ծառայելը պատվաբեր գործ է։ Չծառայած թուրքին, որը գնում է «աղջիկ ուզելու», աղջկա ծնողները կարող են ուղղակի մերժել։ Սպայակազմը հասարակության վերնախավն է, իսկ գեներալներին դիմելիս «փաշա» են ասում։

Политтехнолог Армен Бадалян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2021
ՌԱԴԻՈ
«Փաշինյանը չի կարող վարչական ռեսուրսն օգտագործելով հաղթանակ ապահովել». քաղտեխնոլոգ

Մինչդեռ մենք ամոթալի պարտության և հազարավոր զոհերի ֆոնին պատրաստվում ենք համաներում հայտարարել դասալիքներին։ Ինչպես ասաց վարչապետը․ «Բանակում լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթաց է սկսվել, և հիմա մենք կարող ենք ֆիքսել դրանց ելման կետը»։

Իսկ ինձ չգիտես ինչու թվում է, որ սպասվող ընտրությունների նախաշեմին կռիվ է սկսվել ընտրազանգվածի քվեների համար։ Ապրիլի սկզբի դրությամբ այդ համաներման տակ ընկնող մարդկանց թիվը հինգ հազարից մի փոքր շատ է։ Բազմապատկում ենք չորսով (երախտապարտ բարեկամների ու մտերիմների ձայները) և ստանում ենք քսան հազար քվե։

Եվ եթե հենց այդ քսան հազար ձայնը նպաստեն հունիսի ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակին, Պյուռոսյան հաղթանակ կլինի։

Հայտնի է, որ քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական այրը՝ հաջորդ սերունդների։ Քանի՞ պետական այր է մնացել մեր երկրում՝ հայտնի չէ։

Քաղաքական բում, թե ձայների փոշիացում. ՀՀ–ում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություն կստեղծվի

Լրահոս
0