00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաշաթաղից Գյումրի տեղափոխված բազմանդամ ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը

© Sputnik / Aram Nersesyan Султаняны прощаются с съемочной группой Sputnik Армения
 Султаняны прощаются с съемочной группой Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Բաժանորդագրվել
Պատերազմի թեժ օրերին Շահենը մեծ դժվարությամբ Հայաստան վերադարձավ, կնոջն ու 6 երեխաներին Երևանից Գյումրի տեղափոխեց ու եղբայրների օրինակով կամավորագրվեց։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik, Արփի Ռափյան. Սուլթանյանների բազմանդամ ընտանիքն արդեն 2-րդ անգամ է Գյումրիում օթևանում։ Երիտասարդ ամուսինները՝ Շահենը և Թեհմինեն, որ զրկվել են Քաշաթաղի Կումայրի գյուղում գտնվող իրենց տնից,  6 երեխա ունեն։ 37-ամյա Շահենը 4 արհավիրքի միջով է անցել՝ Սումգայիթ, Սպիտակի երկրաշարժ, Ապրիլյան և 44-օրյա պատերազմ։ Շահենի կրտսեր եղբայրը մինչև օրս անհայտ կորած է։

Գյումրիի կենտրոնական փողոցներում մեկ-երկու շրջապտույտ անելուց հետո գտնում ենք տունը՝ Աճեմյան 47 հասցեում, Պլպլան եկեղեցու հարևանությամբ։ 

Դարպասների մոտ մեզ դիմավորում է ընտանիքի մայրը` Թեհմինեն, ամուսինը տանը չէ։ Ծանոթանում ենք փոքրամարմին, միջահասակ ու շա՜տ տխուր հայացքով բազմազավակ մոր հետ ու մինչև կհասցնենք կիասավեր աստիճանները բարձրանալ՝ Թեհմինեն մի քանի վայրկյանում հավաքում է բակի պարանին փռած լվացքն ու մեզ ներս հրավիրում...

Տան նախամուտքում հետաքրքրվում եմ` իսկ որտե՞ղ են երեխաները։ Պարզվում է` թաքնվել են. լսել են` լրագրողներ են գալիս, գնացել՝ իրենց սենյակն են մտել։ Ու, քանի որ երեխաների սենյակի դուռը բանալիով չի փակվում, ներս եմ մտնում, դռան հետևում թաքնված երեխաները լուռ դեմքիս են նայում։

© Sputnik / Aram NersesyanՍուլթանյանների ընտանիքի երեխաները
Քաշաթաղից Գյումրի տեղափոխված բազմանդամ ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Սուլթանյանների ընտանիքի երեխաները

-Եկեք ծանոթանանք,- ասում եմ։

-Ռաֆո, Գրետա,  Ալբերտ,- մեծից փոքր անունները թվարկում են մեկը մյուսից խոսուն հայացքով երեխաները։ Մյուս 3-ը մանկապարտեզում են։

-Հայրիկը գնացել է, որ փոքրերին տուն բերի,- ասում է 12-ամյա Ռաֆայելն ու միանգամից շտապում իր նախասիրությունների ու նպատակների մասին պատմել. երազում է ֆուտբոլիստ դառնալ։

Հարցնում եմ` հետևե՞լ է  Հայաստան-Ռումինիա խաղին. տղայի աչքերը փայլում են, գլխով հաստատում է, հետո խոստովանում`հայ ֆուտբոլիստներից միայն Հենրիխ Մխիթարյանին է հավանում, բայց ուզում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին նմանվել։

Երեխաների հետ արդեն ընկերացած դուրս ենք գալիս կիսամութ սենյակից ու քայլում դեպի ծնողների ննջասենյակ, որը միաժամանակ նաև հյուրասենյակ է ծառայում։ Երեխաների սենյակը հյուրասենյակ-ննջասենյակից բաժանում է համեստ կահավորված խոհանոցը. Շատ բան չկա այստեղ`մի հին պահարան, փոքրիկ գազօջախ ու խոհանոցային պահարանի վրա դրած կոտրված թեյնիկ։

Ննջասենյակ-հյուրասենյակն ավելի լուսավոր է. սենյակի աջ հատվածում փոքրիկ սեղան կա, երկու փայտյա աթոռ ու ևս երկու փայտյա բազկաթոռ` հավանաբար բոլորն էլ խորհրդային ժամանակներից պահպանված։

Աթոռներից մեկը ես եմ զբաղեցնում, մյուսը` Թեհմինեն։ Երեխաները  մնում են կանգնած։

-Որքա՞ն ժամանակ եք այս տանն ապրում,- լռությունը խախտում եմ ես։

-Շուտով 3 ամիսը կլրանա։ Տանտերն ասել է` 3 ամիս անվճար կարող եք նստել (ապրել), հետո կպայմանավորվենք,- ասում է երիտասարդ կինն ու սկսում պատմել։

Թեհմինեն Գյումրիում է ծնվել ու մեծացել։ Ավագ քույրը ամուսնու ավագ եղբոր հետ է ամուսնացել և Կումայրի տեղափոխվել։ Ընտանիքների բարեկամությունն էլ ավելի է ամրապնդվել, երբ Շահենն ու Թեհմինեն ևս որոշել են ամուսնանալ։  13 տարի հաշտ ու խաղաղ ապրել են, օրվա ապրուստով ուրախացել, 6 երեխա լույս աշխարհ բերել։ Որոշել էին 7-ն ունենալ, բայց պատերազմը փոխել է ամուսինների ծրագրերը։ Սուլթանյանների տոհմում ավանդույթ է 7 որդով  սեղան նստելը։ Ահա որտեղից է առաջացել «Շատվորանց» մականունը։

«Գյուղում ամուսնուս գերդաստանին «Շատվորանց» մականունով գիտեն։ Եթե չլիներ պատերազմը, մենք էլ յոթերորդին կունենայինք, բայց հիմա էլ չենք ուզում։ Ըսկի չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում»,- ասում է Թեհմինեն ու հեկեկալով պատմում, որ Շատվորանց Շահենի  ընտանիքն արդեն երրորդ անգամն է «գաղթի ճամփան» բռնում։

Շահենը, նրա երկու եղբայրներն ու քույրը ծնվել են Սումգայիթում, մյուս եղբայրները` Սպիտակում։

© Sputnik / Aram NersesyanՇահեն Սուլթանյան
Քաշաթաղից Գյումրի տեղափոխված բազմանդամ ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Շահեն Սուլթանյան

Շահենը 4 տարեկան էր, երբ  ծննդավայրում սկսվեց հակահայկական հիստերիան։ Շատերի նման Շատվորանց ընտանիքն էլ փախավ քաղաքից։ Սեփական օջախից զրկված և Հայաստան տեղափոխված ընտանիքը հաստատվեց Սպիտակում, կես տարի անց վրա հասավ աղետալի երկրաշարժը։ Օրեր անց հաջողվեց դպրոցի փլատակներից դուրս բերել Շահենի ավագ եղբորը, որի ոտքի վնասվածքն այդպես էլ  չհաջողվեց բուժել։

Սպիտակից Գյումրի, ապա Վանաձոր տեղափոխված ընտանիքը, որտեղ արդեն 7 երեխա կար, 1997 թվականին Արցախի վերաբնակեցման ծրագրով հաստատվեց Քաշաթաղի շրջանի Կումայրի գյուղում, որտեղ մեծ թիվ էին կազմում Գյումրիից վերաբնակեցվածները. դա է պատճառը, որ գյուղը հենց Գյումրու նախկին անունով Կումայրի են անվանել։

Շահենն ու Թեհմինեն երկար ժամանակ Շահենի ծնողների հետ են ապրել, հետո աշխատել են, հողի հետ կռիվ են տվել ու սեփական քրտինքով տունուտեղ ստեղծել։  Սեփական տունը շենացնելու համար երիտասարդ ամուսինները և՛ անասնապահությամբ են զբաղվել, և՛ հող մշակել։ Շահենը նաև շինարարությամբ է գումար վաստակել. ձմեռային ամիսներին նաև մեկնում էր արտագնա աշխատանքի, ամռանը վերադառնում՝ հողը մշակելու համար։

2020-ի ձմռանն էլ Շահենը Ռուսաստանի Դաշնություն էր մեկնել, ու կորոնավիրուսի համավարակի պատճառով ամռանը չէր կարողացել վերադառնալ։

Երբ պատերազմը սկսվեց՝ Թեհմինեն երեխաների հետ տանն էր, ու քանի որ մարտական գործողությունները բնակավայրից հեռու էին՝ կինը շարունակում էր իր ընտանիքի հոգսով ու առօրյայով ապրել։ Պատերազմի 4-րդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, մի մեքենա եկավ, ասացին՝ բոլորին տարհանում են, պետք է շտապել։  Ամեն ինչ այնքան հապճեպ ստացվեց, որ չհասցրեց նույնիսկ առաջին անհրաժեշտության իրեր վերցնել։

© Sputnik / Aram NersesyanՇահենն ու Թեհմինեն
Քաշաթաղից Գյումրի տեղափոխված բազմանդամ ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Շահենն ու Թեհմինեն

«Հոկտեմբերի 1-ին մենք գյուղից դուրս ենք եկել։ Երբ մեքենան եկավ՝ չհասցրի ոչինչ վերցնել, բացի ոսկեղենից ու մի քանի կտոր հագուստից։ Այդ ժամանակ միայն երեխաներիս կյանքն էր աչքիս առաջ, հետո էլ կարծում էի` Ապրիլյանի պես այս պատերազմն էլ շուտ կավարտվի ու նորից հետ կգանք մեր տուն...»,- պատմում ու արտասվում է 30-ամյա կինը։

Պատերազմի թեժ օրերին Շահենը մեծ դժվարությամբ Հայաստան վերադարձավ, կնոջն ու 6 երեխաներին Երևանից Գյումրի տեղափոխեց ու եղբայրների օրինակով կամավորագրվեց։

«Երբ եռակողմ հայտարարությունը ստորագրեցին՝ հետ եկավ Գյումրի։ Շատ բան չի սիրում պատմել պատերազմից, միայն ասում է, որ բանակը չի պարտվել. եթե կազմակերպված լինեինք, եթե զինվորի, սպայի գլխին հրամանատար լիներ, չէինք պարտվի»,- պատմում է կինը։

Շահենի կրտսեր եղբայրը` Թաթուլը, անհայտ կորած է համարվում։ 33-ամյա տղամարդու անունը զոհվածների և գերի ընկածների ցուցակում չկա։ Ընտանիքում հույսը չեն կտրել, աղոթում են, որ հրաշքով Թաթուլը հետ գա։

© Sputnik / Aram NersesyanԱնի Սուլթանյան
Անի Սուլթանյան - Sputnik Արմենիա
1/7
Անի Սուլթանյան
© Sputnik / Aram NersesyanԼևոն ու Ռաֆայել Սուլթանյանները
Լևոն ու Ռաֆայել Սուլթանյանները - Sputnik Արմենիա
2/7
Լևոն ու Ռաֆայել Սուլթանյանները
© Sputnik / Aram NersesyanԼևոն Սուլթանյան
Լևոն Սուլթանյան - Sputnik Արմենիա
3/7
Լևոն Սուլթանյան
© Sputnik / Aram NersesyanԱրամ Սուլթանյան
Արամ Սուլթանյան - Sputnik Արմենիա
4/7
Արամ Սուլթանյան
© Sputnik / Aram NersesyanՌաֆայել Սուլթանյան
Ռաֆայել Սուլթանյան - Sputnik Արմենիա
5/7
Ռաֆայել Սուլթանյան
© Sputnik / Aram NersesyanԱլբերտ Սուլթանյան
Ալբերտ Սուլթանյան - Sputnik Արմենիա
6/7
Ալբերտ Սուլթանյան
© Sputnik / Aram NersesyanԳրետա Սուլթանյան
Գրետա Սուլթանյան - Sputnik Արմենիա
7/7
Գրետա Սուլթանյան
1/7
Անի Սուլթանյան
2/7
Լևոն ու Ռաֆայել Սուլթանյանները
3/7
Լևոն Սուլթանյան
4/7
Արամ Սուլթանյան
5/7
Ռաֆայել Սուլթանյան
6/7
Ալբերտ Սուլթանյան
7/7
Գրետա Սուլթանյան

Լսվում է դռան ճռռոցը։ Ներս են մտնում Շահենն ու մյուս 3 երեխաները` Լևոնը, Արամը, Անին։ Ամենափոքրը` Անին, Շահենի գրկում է, մյուս երկուսը, որ երազում են զինվոր դառնալ, քայլում են հոր դիմացից։

Զրույցը շարունակում ենք արդեն Շահենի մասնակցությամբ։ Բարձրահասակ, նիհար տղամարդուն խնդրում եմ պատմել իրենց կորցրած տան, պատերազմի ու եղբոր մասին։ Պատերազմի մասին չի ուզում խոսել։ Քչախոս է Շահենը։

«Ամբողջ օրը միայն մի բան եմ մտածում՝ եղբորս գտնեմ։ Ամեն անգամ գնում եմ Ստեփանակերտ, որ մի խաբար իմանամ, էն էլ ամեն անգամ նույն պատասխանն են տալիս։ Շատ դժվար ա․․․»,- ասում է Շատվորանց Շահենն ու նայում անորոշ մի կետի։

Մի տեսանյութ է ցույց տալիս Կումայրիի իրենց տնից. ադրբեջանցին հերթով շրջում է տան բոլոր սենյակներում։ Ամեն ինչ տակնուվար արված, երեխաների շորերը ցաքուցրիվ, հատակին թափած, տան պատուհաններն ու մեքենան` ջարդուփշուր արած։

«Տունս լրիվ ավերակի են վերածել, մեքենան ջարդուփշուր արել։ Լրիվ նոր մեքենա էր»,- երկու բառով տեսանյութը մեկնաբանում է Շահենը։

Օդն ավելի է ծանրանում... Հարցնում եմ` երբևէ Արցախ կվերադառնա՞ք, Շահենը մեկ բառով է պատասխանում.

-Երբե՛ք։

© Sputnik / Aram NersesyanՍուլթանյանների ընտանիքը
Քաշաթաղից Գյումրի տեղափոխված բազմանդամ ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Սուլթանյանների ընտանիքը

-Իսկ որտե՞ղ եք տեսնում ձեր ու ձեր երեխաների ապագան։

-Ոչ Հայաստանում։ Էլ այստեղ նոր բան ստեղծելու սիրտ չկա։ Ուզում ենք Հայաստանից գնալ,- միաբերան ասում են երիտասարդ ծնողները։

...Արդեն երեկո է։ Ծանր ապրումներով հրաժեշտ ենք տալիս երիտասարդ ամուսիններին ու գեղեցկադեմ փոքրիկներին, որոնց ապագան այնքան անորոշ է։

 Շահենը ճանապարհում է մեզ, ու նորից շտապում Ստեփանակերտ` գուցե այս անգամ անհայտ կորած եղբորից մի լուր բերի։

Լրահոս
0