00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել Օնիկ Գասպարյանի ասածը

© Photo / official site of the Prime minister of RAՕնիկ Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը
Օնիկ Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ բառացի գիտի, թե Օնիկ Գասպարյանն ինչ է խոսել Սերժ Սարգսյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ընդունեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը` տարատեսակ մեկնաբանություններին վերջ տալու համար հրապարակել ԱԽ նիստի այն հատվածը, որտեղ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ասել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի ու կարող է հետ մղել և ձախողել հակառակորդի հարձակումը։

«Կարծում եմ` շատ լավ առաջարկ է, և մենք անպայման կդիտարկենք ԱԽ նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու հարցը ու կներկայացնենք հանրությանը»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ իր` այսօր ավելի վաղ արված մեջբերումը Գասպարյանի խոսքի բառացի մեջբերումներն էին ԱԽ երկու նիստերից։

Երբ Մարուքյանը հիշեցրեց, որ մարտի 1–ի հանրահավաքի ժամանակ վարչապետն ասել է, թե Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել և ստորագրել, Փաշինյանը խոսեց նաև Գասպարյանի և ՀՀ երրորդ նախագահի մասին։

«Օնիկ Գասպարյանը ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին։ Ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանը ինչ է ասել։ Ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից։ Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանի՝ պետական հեղաշրջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումը եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո, Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ»,– նշեց նա։

Հիշեցնենք` Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ Գասպարյանի` հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ «Գասպարյանը նման բան չի ասել. դա արձանագրված է պաշտոնապես, կա ձայնագրություն»,– ասել էր նա։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ի հետ զրույցում արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում»,– ասել էր նա։

Օնիկ Գասպարյանը միաժամանակ չէր բացառել, որ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իշխանությանը ցանկալի տարբերակով։

Լրահոս
0