ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում Է Վրաստան: Նա վրացերեն գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ուրախությամբ սպասում եմ իմ գործընկերոջ՝ եղբայրական Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը վաղվա պաշտոնական այցի շրջանակում», - գրել է Սարգսյանը:
სიხარულით ველოდები ჩემს კოლეგასთან, მოძმე საქართველოს პრეზიდენტთან სალომე ზურაბიშვილთან შეხვედრას ხვალინდელი სამუშაო ვიზიტის ფარგლებში.
— ՀՀ նախագահ | President of the Republic of Armenia (@Arm_President) April 14, 2021
Ուրախությամբ սպասում եմ իմ գործընկերոջ՝ եղբայրական Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը վաղվա աշխատանքային այցի շրջանակում: pic.twitter.com/lVB9PpgMtT
Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: