00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձու ուտելն ու նամակ ուղարկելը թանկ հաճույք են. Հայաստանում կյանքը դժվարանում է

© Unsplash / Thom BradleyПосетители в супермаркете.
Посетители в супермаркете. - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Բաժանորդագրվել
Դոլարի փոխարժեքի արժևորումը զսպելու ու որպես հետևանք՝ գների աճը կանխելու համար ՀՀ Կենտրոնական բանկը 55 մլն դոլարի ներարկում է արել ՀՀ ֆինանսական շուկա:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Սպառողական գները Հայաստանում 2021 թ-ի մարտին նախորդ տարվա համեմատ բարձրացել են 5.8 տոկոսով:

Центральный банк Армении - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2021
«Հակառակ դեպքում ես այսօր չէի գա». ԿԲ փոխնախագահը վստահեցրել է` գնաճը կառավարելի է

Ընդ որում, ամենաշատը, պաշտոնական վիճակագրության համաձայն, թանկացել է ձուն՝ 78.2 տոկոսով: Ձվին հաջորդում են ձեթն ու այլ սննդային յուղերը՝ 53.4 տոոսով, և շաքարավազը՝ 40 տոկոսով: Հացն ու մակարոնեղենը թանկացել են 8.5- 9.5 տոկոսով, միսը՝ 3.4 տոկոսով:

Ամենաշատը՝ 13 տոկոսով, թանկացել է խոզի սառեցված միսը, որը Հայաստան հիմնականում ներկրվում է: Իսկ տեղում արտադրվող տավարի միսը հակառակը՝ էժանացել է 2.6 տոկոսով: Թանկացել է նաև գառան ու ոչխարի միսը՝ 4.2-ով և թռչնամիսը՝ 11 տոկոսով:

Վառելիքի շուկայում բենզինը թանկացել է 4.9 տոկոսով, դիզվառելիքը՝ նույն չափով էժանացել։ Հեղուկ գազը նույնպես անցյալ տարվա համեմատ էժանացել է: 7.4 տոկոսով:

Հագուստն ու կոշկեղենը, պաշտոնական վիճակագրության համաձայն, թանկացել են 2 տոկոսով, ընդ որում` ամենից շատ թանկացել է մանկական կոշիկը՝ 4.3 տոկոսով, իսկ կանացի կոշիկները նույնիսկ էժանացել են, բայց ընդամենը 0.1 տոկոսով:

Սարքավորումները թանկացել են 1.2 տոկոսով, կոմունալ ծառայությունների գները (ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիք)` 0,7 տոկոսով:

Բժշկական ծառայությունները թանկացել են շուրջ 3 տոկոսով, տրանսպորտային ծախսերը՝ 1.2:

Արտաքին պարտքի ավելացումը՝ գնաճի «հարուցիչ». ինչո՞վ է զբաղված կառավարությունը

Կապի ծառայությունները թանկացել են ընդամենը 0.2 տոկոսով: Հետաքրքրական է, որ ամենից շատ աճել են փոստային ծառայությունների գները: Այսպես՝ նամակ ուղարկելը թանկացել է 130.2 տոկոսով, փոստային այլ ծառայությունները՝ 26.5-ով:

Курс валют - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
ՀՀ Կենտրոնական բանկն ուզում է կանխել գնաճը․ ինչո՞վ է վտանգավոր «դոլարային» իրարանցումը

Ծաղիկների գները անցյալ տարվա համեմատ ևս աճել են 7.1 տոկոսով, իսկ գրքերն ու գրենական պիտույքները թանկացել են 2 տոկոսով:

3 տոկոսով թանկացել է վարսավիրանոց հաճախելը: Բնակարան նորոգելն էլ թանկացել է 0.4 տոկոսով:

Նոր ավտոմեքենաների գները բարձրացել են 15.4, իսկ օգտագործված մեքենաներինը՝ 11.5 տոկոսով:

Նշենք, որ 2021թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 1 տոկոսով, ԱՄՆ դոլարը արժևորվել է 0.8 տոկոսով: Իսկ 2021թ. մարտին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցված սպառողական գների աճը կազմել է 3.8 տոկոս, դոլարի փոխարժեքն աճել է 1.7 տոկոսով:

2020-ի դեկտեմբերին արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ. թանկացումներ էլի են սպասվում

Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԿԲ-ն հայտարարեց, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԿԲ-ն 55 մլն դոլարի ներարկում է արել ՀՀ ֆինանսական շուկա: Այդ գործառնությունների արդյունքում դոլարի փոխարժեքը Հայաստանում միանգամից նվազեց շուրջ 20 դրամով։

Մինչ այդ ՀՀ ԿԲ նախագահի տեղկալ Ներսես Երիցյանը հայտարարել էր, որ դոլարի փոխարժեքի բարձրացման ու որպես դրա հետևանք Հայաստանում գրանցվող գնաճային իրավիճակը կառավարելի է։

Լրահոս
0