ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը։
Միրզոյանը մասնակցելու է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և կազմակերպության անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Տավրիդյան պալատում տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսների միջոցով։ Նիստի գլխավոր հարցն է լինելու համաճարակի ժամանակաշրջանում միգրացիոն գործընթացների օրենսդրական կարգավորումը և ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդարանների դերը:
Միջոցառմանը կմասնակցեն վեհաժողովում խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, փորձագետներ։ Նիստը վարելու է Վալենտինա Մատվիենկոն: