«Միգուցե ԲՀԿ–ն հայտ է ներկայացրել, որ գնում է լայն թափով դեպի ընտրություններ, դրա համար էլ այսպիսի արձագանք է։ Այլ պարագայում գուցե ոչ էլ կենտրոնանային այդքան։ Եթե չլիներ նախընտրական փուլը, միգուցե այսպիսի արձագանք չլիներ։ Բայց դե, իրենց գործն է, համացանցում ինչ ասես չի լինում։ Ես առանձնապես շատ չեմ հետևում»,– ասաց Մելքումյանը։
Պատգամավորը նաև շեշտեց, որ Ծառուկյանի որդու հարսանիքն անձնական միջոցառում է` չմեկնաբանելով հարսանիքի ճոխությունը։
Հիշեցնենք` ապրիլի 10-ից համացանցը ողողված է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանեկան արարողության տեսանյութերով ու լուսանկարներով։
Հարսանիքին ելույթ են ունեցել ռուսական և հայկական էստրադային աստղեր Սոսո Պավլիաշվիլին, Ստաս Միխայլովը, Նիկոլայ Բասկովը, Քրիստինա Օրբակայտեն, Արմենչիկը, Թաթան, Արամ MP3- ն, Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանը և ուրիշներ:
Ծառուկյանի որդին՝ Նվերը, 21 տարեկան է: Զույգը նշանվել էր 2019-ի ամռանը:
Հարսնացուի հայրը Ուֆայի հայտնի գործարար Բյուզանդ Ավետիսյանն է` Ուֆայի Բյուզանդը։