00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական բում, թե ձայների փոշիացում. ՀՀ–ում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություն կստեղծվի

© Sputnik / Andranik GhazaryanЖитель столицы наблюдает за шествием оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн
Житель столицы наблюдает за шествием оппозиции с требованием отставки премьер-министра (5 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Բաժանորդագրվել
2,5 մլն ընտրող ունեցող Հայաստանում, մոտավոր հաշվարկով, յուրաքանչյուր կուսակցությանը բաժին կընկնի 100 000 ընտրող։ Իսկ դա, ըստ էության, ձայների փոշիացում է։

Հայաստանում հայտարարված ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ 2.9 մլն–անոց Հայաստանում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություններ են ստեղծվում։ Առերևույթ այս դատողությունը հաստատում են պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում  հրապարակված կուսակցությունների հիմնադիր համագումարների անցկացման մասին հայտարարությունները։

Դրանց համաձայն` միայն ապրիլի ընթացքում նորաստեղծ 13 կուսակցության համագումար է նախանշված, ևս մեկինը`«Սոցիալ–իրավական հավասարություն» կուսակցության համագումարը տեղի կունենա արդեն մայիսի 3 –ին։

Կուսակցության հիմնադիրներից Արմենուհի Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նորաստեղծ քաղաքական ուժի հիմնադիրը մեկ հոգի չէ, հիմնադիրների շարքում էլ ճանաչված քաղաքական ու հասարակական դեմքեր չկան։

«Մարդիկ ոնց որ արդեն սովոր են, որ օլիգարխ լինի կամ նման մի բան։ Իսկ պարտադի՞ր է, որ լինի։ Մեզ մոտ այդպիսի գործիչ չկա, մենք կարծում ենք` ժամանակն է, որ չլինեն իրենք, որովհետև հներն ու նորերն արդեն բոլորին հոգնեցրել են։ Մենք էլ պասիվ նստում ենք ու նայում, թե հներն ու նորերն ինչ թատրոն են խաղում։ Մենք էլ մեր երկիրը տալիս ենք իրենց ձեռքը ու ոչինչ չենք կարողանում անել։ Այս անգամ որոշել ենք ինքներս փորձել մեր երկրի համար ինչ–որ բան անել»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիրն ու ղեկավար մարմինը լինելու է խորհուրդը, որում հանրային տարբեր խավի ներկայացուցիչներ են, այդ թվում` ազատամարտիկներ։

Ապրիլի 30–ին համագումարի պատրաստվող «Անկախության սերունդ» կուսակցության հիմնադիրները մինչ այս հանրությանն արդեն հայտնի են իրենց հասարակական գործունեությամբ ու բողոքի ակցիաներով։ Կուսակցության հիմնադիր անդամ Վանիկ Չալոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կուսակցության ղեկավարությունը կձևավորվի միայն համագումարից հետո։ Առայժմ կուսակցության կորիզը իր հետ միասին կազմում են նախաձեռնության անդամներ Արտակ Մելիքյանը, Արայիկ Մկրտումյանը, Էդմոն Վարդանյանը, Մարիամ Ռևազյանը, Մանե Սարիբեկյանը, Գառնիկ Ռուշանյանը և այլք։

Очередное прямое включение Микаэла Минасяна в Facebook - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Եթե որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա կանեմ իմ դեմքով. Միքայել Մինասյան

«Կուսակցություն ստեղծելու գաղափարը արդի քաղաքական գործընթացներում ներգրավվելն է եղել, որևէ փոփոխություն իրականացնելը»,– ասաց Չալոյանը։

Կուսակցությունը լինելու է սոցիալիստական, նպատակը` երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելը։

Ապագա կուսակիցներն արդեն որոշել են` մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչ ձևաչափով` դեռ հայտնի չէ։

«Վան ազգային-պահպանողական կուսակցության» հիմնադիրները ևս առայժմ գերադասում են լռել` բոլոր պատասխանները թողնելով 2021 թվականի ապրիլի 25-ին Երևանում կայանալիք կուսակցության հիմնադիր համագումարին։

«Ազգ– բանակ–հայրենիք» կուսակցության հիմնադիրներն ընդհանրապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Մամուլի հրապարակումների համաձայն` այս կուսակցության հիմնադիրն ու նաև ապագա նախագահը ԵԿՄ վարչության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանն է: Կուսակցության համագումարը կկայանա 2021թ. ապրիլի 17-ին։

Նույն օրը նախանշված է նաև «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության համագումարը։

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Գևորգյան
Քաղաքական բում, թե ձայների փոշիացում. ՀՀ–ում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություն կստեղծվի - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Ռուբեն Գևորգյան

Որպես կուսակցության հիմնադիր մամուլում ներկայացվում է «Առաքելություն» կուսակցության նախկին անդամ, Երևանյան հայտնի փաբերից մեկի սեփականատեր Մանուկ Սուքիասյանը։ Մեզ հետ զրույցում, սակայն, նա ներկայացավ որպես նախաձեռնող խմբի ներկայացուցիչ։ Սուքիասյանը հայտնեց, որ կուսակցության անդամների շարքում կան մասնագիտական իրենց ասպարեզում հաջողությունների հասած, իրենց մասնագիտական շրջանակներում հայտնի անձինք, որոնց անունները չցանկացավ բացահայտել։

Первый президент Армении Левон Тер-Петросян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Ո՞ր դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

Ընտրություններին մասնակցելու, քաղաքական այլ ուժերի հետ համագործակցության հարցերի պատասխանները ևս Սուքիասյանը գերադասեց թողնել համագումարին։

Իսկ ինչո՞ւ «Ինտելեկտուալ Հայաստան» հարցին Սուքիասյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ բոլոր արատների բալասանը, լուծումը մարդկային ինտելեկտի մեջ է` բիզնեսից սկսած մինչև պետության կառավարում»։

Նորաստեղծ կուսակցությունների աշխարհագրությունը միայն մայրաքաղաքով չի սահմանափակվում։ Քաղաքական նոր նախաձեռնություններ կան նաև մարզերում։

Օրինակ`«Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները սյունեցիներ են։ Հիմնադիրներից Արմեն Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես չթաքցրեց, որ կուսակցություն ստեղծելու իրենց մտադրության համար խթան են հանդիսացել առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ «Փորձում ենք մինչև հիմնադիր համագումարը բավարար քանակով համախոհներ գտնել»,– ասաց նա։

Այս կուսակցության հիմնադիր համագումարը նախանշված է 2021թ. ապրիլի 26-ին Կապանում։ Եթե անգամ մինչև համագումարի օրը չհասցնեն անհրաժեշտ թվով անդամներ հավաքել, Արմեն Ղազարյանը վստահեցնում է, որ իրենց նպատակից չեն հրաժարվելու, այլ որոշ ժամանակով հետաձգելու են համագումարը։

Քաղաքական այլ ուժերի հետ միավորվելու մասին հարցին Արմեն Ղազարյանն այսպես պատասխանեց. «Լիբերալ այն ուժերի մեջ, որոնք ինչ–որ առումով հակաքրիստոնեություն, սորոսականություն են քարոզում, հաստատ չենք համագործակցի։ Այլ ծայրահեղություն էլ կա։ Օրինակ` մի հատ «Քրիստոնյա Հայաստան» նախաձեռնություն կա։ Բայց երբ տեսանք, որ դրա գլխին Վահե Հակոբյանն է կանգնած Քաջարանի կոմբինատի դրոշի տակ, հասկացանք, որ սրանք էլ մերոնք չեն։ Ես Վահե Հակոբյանի անունը պատահական չտվեցի։ Ինքն ինձ համար վտանգավոր մարդ է, որը «կանտրոլի» տակ է պահում Սյունքը և ավելի շատ հայաթափ անում, քան թուրքերը»,– ասաց Ղազարյանը` հավելելով, որ քաղաքական դաշտում առկա ուժերից համագործակցության եզրեր են տեսնում միայն «մաքուր» քրիստոնեական արժեքներ դավանող ուժերի հետ։

Մարզային քաղաքական նորաստեղծ ուժերից է նաև «ԱՐԵՎ Սոցիալիստական» կուսակցությունը` Կոտայքի մարզում։

Կուսակցության հիմնադիր Գևորգ Մաջարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նախկինում զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Իսկ թե ինչու է որոշել մտնել քաղաքական ասպարեզ, մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասնել` խոստանալով մամուլին հուզող բոլոր հարցերի պատասխանները տալ 2021 թվականի ապրիլի 30-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գյուղում կայանալիք կուսակցության հիմնադիր համագումարում։

Կուսակցություն ստեղծելու մասին նախապես հայտարարել էր նաև երգիչ Մհեր Մեսրոպյանը։ Նրա` «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա ապրիլի 21-ին։

© Sputnik / Aram NerisiyanՄհեր Մեսրոպյան
Քաղաքական բում, թե ձայների փոշիացում. ՀՀ–ում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություն կստեղծվի - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Մհեր Մեսրոպյան

Մինչ այդ, սակայն, երգչի խոսքով, նախատեսվում է կուսակցության առաջին գրասենյակի բացումը Սյունիքի Սիսիան քաղաքում ապրիլի 13-ին։

Президент Армен Саркисян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Արտահերթ ընտրությունները երկիրը ճգնաժամից դուրս չեն բերի. Արմեն Սարգսյան

«Սյունիքը վտանգված է այսօր, և մենք դա գիտակցում ենք։ Բացի այդ, իմ հայրական կողմը սյունեցիներ են։ Դա խորհրդանշական է ինձ համար, մեզ համար, որ մենք այնտեղից սկսենք մեր գործունեությունը»,– ասաց նա։

Մհեր Մեսրոպյանի խոսքով` կուսակցությունում իրենից բացի, այլ հանրային դեմքեր էլ կան, նրանց անունները քաղաքական նոր ուժի ղեկավարը չի ցանկանում բացահայտել ժամանակից շուտ։

«Հիմա չեմ կարող ասել, համեցեք համագումարին, կտեսնեք»,– ասաց նա։

«Ազգի ձայնը» մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին, հնարավոր է` նաև դաշինքով։

«Մենք այս պահին արդեն ներգրավված ենք Հայկ Բաբուխանյանի գլխավորած «Դեպի Ռուսաստան» միության մեջ։ Թե հետագայում ինչ ձևաչափով կներկայանանք, արդեն կբացահայտենք։ Բայց չենք բացառում դաշինքի տարբերակը»,– ասաց նա։

Նշենք, որ կուսակցություն ստեղծելու մասին արդեն հայտարարել է նաև ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Նրա ստեղծած «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնությունն առաջիկայում վերածվելու է կուսակցության։ Քաղաքական նոր ուժի հիմնադիր համագումարը նախանշված է ապրիլի 29-ին։ Մինչ այդ Զոհրաբյանն արդեն բացահայտել է` ընտրություններին մասնակցելու են, չի բացառվում նաև այլ ուժերի հետ դաշինքով։

Քաղաքական հայտ ներկայացրած «Արարատ սննդի կոմբինատի» գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանի հիմնադրած «Միացյալ Հայաստան» կուսակցության համագումարն արդեն կայացել է այսօր` ապրիլի 10-ին։ Նորաստեղծ կուսակցության նախագահ է ընտրվել Թարվերդյանը:

Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Հայտնի է` ինչ ձևաչափով Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտնեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժը պատրաստվում է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց մասնակցության ձևաչափն առայժմ գերադասեց չբացահայտել։

Նշենք, որ քաղաքական կուսակցություններ ստեղծելու մասին հայտարարել են նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նրա «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա 2021թ. ապրիլի 23-ին։

«Ինքնիշխան Հայաստան» անունով կուսակցություն է ստեղծել Վերահսկողական ծառայության նախկին պետ, «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։ Այդ կուսակցության համագումարը կկայանա ապրիլի 23-ին։

«Սասնա ծռեր» խմբի անդամների ստեղծած «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության համագումարն էլ նախանշված է ապրիլի 22-ին։

Կուսակցություն հիմնելու մասին հայտարարել է նաև ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։ Ամուսնու ղեկավարած զորամիավորման`«5-րդ բրիգադ» անունը կրող հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարը կկայանա ապրիլի 17-ին, առաջիկայում վերածվելու է կուսակցության։

© Sputnik / Asatur YesayantsՆազիկ Ամիրյան
Քաղաքական բում, թե ձայների փոշիացում. ՀՀ–ում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություն կստեղծվի - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Նազիկ Ամիրյան

«Վերածնվող Հայաստան» անվանումով կուսակցություն ստեղծելու մասին էլ հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Այս քաղաքական ուժի համագումարի օրը դեռ հայտնի չէ։

Այսպիսով, եթե քաղաքական հայտ ներկայացրած բոլոր այս քաղաքական ուժերին հաջողվի մասնակցել առաջիկա ընտրություններին, ապա 2,5 մլն ընտրող ունեցող Հայաստանում, մոտավոր հաշվարկով, յուրաքանչյուր կուսակցությանը բաժին կընկնի 100 000 ընտրող։ Իսկ դա, ըստ էության, ձայների փոշիացում է։ Իսկ թե այդ խաղից ով հաղթող դուրս կգա, պարզ կդառնա հունիսի 20-ից հետո։

Լրահոս
0