00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի

© Photo : press office of the Ministry of Environment of RA Министр окружающей среды Романос Петросян стартовал инициативу "10 миллионов деревьев" (10 апреля 2021). Арагацотн
Министр окружающей среды Романос Петросян стартовал инициативу 10 миллионов деревьев (10 апреля 2021). Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Բաժանորդագրվել
Եվս 100 000 ծառ կտնկվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին նախատեսվող համապետական ծառատունկի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր Արագածոտնի մարզում պաշտոնապես հայտարարել է «10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը։

Ինչպես հայտնում են նախարարությունից, առաջին 1000 ծառերը տնկվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։

Ծառատունկին, նախարարից բացի, մասնակցել են Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանն ու համալսարանի ուսանողներ, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, «Հայանտառի» աշխատակիցները։

© Photo : Facebook / ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of ArmeniaՏնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի առաջին 1000 ծառերը
Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի առաջին 1000 ծառերը

«Օրվա խորհուրդը մենք պայմանավորել ենք վերածննդի հետ։ Ծառ տնկելն ինքնին, բացի շնորհակալ գործից, հետպատերազմական վերականգնման այս շրջափուլում մեր ժողովրդի, պետության ու պետականության, Արցախի Հանրապետության համար նաև վերածննդի խորհուրդ ունի»,– ասել է նախարար Պետորսյանը։

© Photo : press office of the Ministry of Environment of RA Տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի առաջին 1000 ծառերը
Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի առաջին 1000 ծառերը

Նա նաև հայտնել է, որ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում ևս 100 000 ծառ նախատեսվում է տնկել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին հայտարարված համապետական ծառատունկի ընթացքում։

Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։

2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը` որոշում է կայացվել 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:

Լրահոս
0