ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում զոհված հայերի հիշատակին Կիպրոսում փոքր այգի է տնկվել: Տեղեկությունը հայտնում է «Համերաշխության շարժում» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարիուսը։
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում
Նա հայերեն գրառում է արել Twitter–ի իր միկրոբլոգում։
Այսօր 9/4/21, Ալիլենկիի Շարժումին, Սթրովոլոսի Քաղաքապետին և Կիպրոսի Հայ համայնքի ներկայացուցիչներու հետ, ծառեր տնկեցինք ի յիշատակ Հայ հերոսներուն որոնք նահատակուեցան Արցախի պայքարի ճամբուն վրայ։
— ELENI THEOCHAROUS (@THEOCHAROUSE) April 9, 2021
Վալերիոս Տանիիլիտիս pic.twitter.com/FcY9K8HWyw
«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը
Նախաձեռնությանը մասնակցել է նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապաչարալամբուսը, ինչպես նաև Կիպրոսի հայկական համայնքի անդամները:
«3 երեխաներիս ի՞նչ անեմ». հայրն ու որդին զոհվել են նույն օրը` պաշտպանելով սեփական գյուղը