00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում դաժանաբար սպանված Համբարձում Ղանդիլյանի անունով էլեկտրաքարշ գործարկվեց

© Sputnik / Armenuhi MkhoyanЦеремония присвоения имени Амбарцума Кандиляна электропоезду (9 апреля 2021). Гюмри
Церемония присвоения имени Амбарцума Кандиляна электропоезду (9 апреля 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Բաժանորդագրվել
Թեև Գյումրիում քչերն են անձամբ ծանոթ եղել վաստակաշատ երկաթուղային Համբարձում Ղանդիլյանի հետ, բայց նրա մասին խոսվում է մինչև հիմա։ Ժամանակին նրա սպանությունն ամենաքննարկվող թեման էր Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու լոկոմոտիվային դեպոն այսօր մարդաշատ էր. վերանորոգումից հետո հյուրերի ու երկաթուղայինների ներկայությամբ շահագործման հանձնվեց էլեկտրաքարշերից մեկը, որն այսուհետ կկրի Համբարձում Ղանդիլյանի անունը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԷլեկտրաքարշը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողություն
Երևանում դաժանաբար սպանված Համբարձում Ղանդիլյանի անունով էլեկտրաքարշ գործարկվեց  - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Էլեկտրաքարշը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողություն

Մինչ գնացքի շչակը կազդարարեր «գիծ դուրս» գալու մասին, էլեկտրաքարշի գործարկման սխեման ու հատուկ բանալին լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները հանձնեցին մեքենավարներին: 1988 թվականի գնացքը մինչ այս վերանորոգում էր անցել 2009 թվականին Թբիլիսիում, իսկ 2020-ին` արդեն «Հարավկովկասյան երկաթուղու»` Գյումրու լոկոմոտիվային դեպոյում։

© Sputnik / Armenuhi MkhoyanՀամբարձում Ղանդիլյանի անունը կրող էլեկտրաքարշը
Երևանում դաժանաբար սպանված Համբարձում Ղանդիլյանի անունով էլեկտրաքարշ գործարկվեց  - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Համբարձում Ղանդիլյանի անունը կրող էլեկտրաքարշը

«Համբարձում Ղանդիլյանն իր ամբողջ կյանքը նվիրեց երկաթուղուն, այդ թվում` ավելի քան 20 տարի Հայկական ՍՍՀ-ում: Նա շատ բան արեց պատմության դժվար, շրջադարձային փուլում Հայաստանի երկաթուղիները պահպանելու համար: Եվ այսօր մեր հիմնական խնդիրներից մեկը պատմական հիշողությունը պահպանելն է»,– էլեկտրաքարշը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱլեքսեյ Մելնիկովը
Երևանում դաժանաբար սպանված Համբարձում Ղանդիլյանի անունով էլեկտրաքարշ գործարկվեց  - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Ալեքսեյ Մելնիկովը

Ղանդիլյանը սիրված ղեկավար էր, ու նրա անունը կրող էլեկտրաքարշը սիրով նորոգել են ընկերները։

«Ես անձամբ եմ ճանաչել նրան։ Երկար տարիներ ղեկավարել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքը, լավ մարդ էր ու իսկական ղեկավար, նրա ներդրումն անգնահատելի էր հայկական երկաթուղու զարգացման գործում, իր կառավարման ժամանակ նորացրեց թե՛ վագոնները, թե՛ լոկոմոտիվները, թե՛ էլեկտրագնացքները։ Երկաթուղին ոտքի կանգնեցրեց»,-Sputnik Արմենիային ասաց վարպետ փականագործ Ալիկ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` Ղանդիլյանի ողբերգական մահը մեծ կորուստ էր երկաթուղու համար:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱլիկ Հովհաննիսյան
Երևանում դաժանաբար սպանված Համբարձում Ղանդիլյանի անունով էլեկտրաքարշ գործարկվեց  - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Ալիկ Հովհաննիսյան

«Երկար ժամանակ ենք աշխատել Ղանդիլյանի հետ։ Նպատակասլաց էր ու միշտ երկաթուղայինների կողքին: Երկաթուղին աճեցնող մարդ էր, որի գործը երբեք չենք մոռանա: Ես այդ ժամանակ մեքենավար էի»,-ավելացրեց լոկոմոտիվային դեպոյի փոխտնօրեն Հակոբ Պետրոսյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀակոբ Պետրոսյան
Երևանում դաժանաբար սպանված Համբարձում Ղանդիլյանի անունով էլեկտրաքարշ գործարկվեց  - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Հակոբ Պետրոսյան

Որդին` Կառլեն Ղանդիլյանը, ուրախանում է, որ մինչև հիմա հիշում են հորն ու գնահատում նրա արած աշխատանքը։

«Սա մեր հիշողությունն է: Այսօր մարդիկ, գնահատելով այդ ողջ աշխատանքը, այսպես են երախտապարտ լինում: Շնորհակալ եմ հատկապես ավագ սերնդին իրենց հիշողությունների համար: Հորս մահից հետո 27 տարի է անցել, բայց մինչև հիմա էլ նրա նկատմամբ հարգանքը կա, ինչի վառ վկայությունը նաև այս օրն է»,– նշեց Կառլեն Ղանդիլյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԿառլեն Ղանդիլյան
Երևանում դաժանաբար սպանված Համբարձում Ղանդիլյանի անունով էլեկտրաքարշ գործարկվեց  - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Կառլեն Ղանդիլյան

Նշենք, որ ավելի քան երկու տասնամյակ՝ 1972 թվականից մինչև իր կյանքի վերջին օրը՝ 1993 թվականի մայիսի 3-ը, Համբարձում Ղանդիլյանի անունը կապված էր Հայաստանի երկաթուղու հետ: Նա մոտ 50 տարի աշխատել է երկաթգծի ոլորտում: Սկզբում Ռուսաստանի տարբեր քաղաքներում աշխատել է որպես երկաթգծի բաժանմունքի պետ, իսկ 1972 թվականից նշանակվել է Հայաստանի երկաթգծի վարչության պետ: Անգնահատելի է Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման գործում Ղանդիլյանի ներդրումը. երկաթուղին վերականգնվեց կարճ ժամանակահատվածում, այն աշխատում էր ծանրաբեռնված գրաֆիկով՝ ապահովելով աղետի գոտու համար տարբեր բեռների տեղափոխումն ու բեռնաթափումը:

Ղանդիլյանը սպանվել է 1993 թվականի մայիսի 3-ին՝ վաղ առավոտյան, Երևանի կենտրոնում: Դաժանաբար իրագործված սպանությունը հետագայում կապվեց ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի անվան հետ։

Լրահոս
0