https://arm.sputniknews.ru/20210409/pni-mutqern-u-elqer-sharunakum-en-pak-mnal-lusankarner-27107891.html
ՊՆ-ի մուտքերն ու ելքերը շարունակում են փակ մնալ. լուսանկարներ
ՊՆ-ի մուտքերն ու ելքերը շարունակում են փակ մնալ. լուսանկարներ
Sputnik Արմենիա
ՊՆ աշխատակիցներից մեկն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրենք հուսահատ վիճակում են։ 09.04.2021, Sputnik Արմենիա
2021-04-09T09:00+0400
2021-04-09T09:00+0400
2021-04-09T09:40+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/09/27107773_0:97:1280:821_1920x0_80_0_0_9979e2bcf63d8f1f8e3d0f4378d3fe85.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/09/27107773_0:57:1280:861_1920x0_80_0_0_30d67c907e5d68f796bec4437a39ffe9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , հհ պաշտպանության նախարարություն (պն), շրջափակում
հայաստան, հասարակություն , հհ պաշտպանության նախարարություն (պն), շրջափակում
ՊՆ-ի մուտքերն ու ելքերը շարունակում են փակ մնալ. լուսանկարներ
09:00 09.04.2021 (Թարմացված է: 09:40 09.04.2021) ՊՆ աշխատակիցներից մեկն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրենք հուսահատ վիճակում են։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու երեկ ուշ երեկոյան նրանց միացած ռազմագերիների հարազատները շարունակում են շրջափակած պահել ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական տարածքը, որտեղի աշխատակիցներն արդեն 24 ժամ չեն կարողանում դուրս գալ։
Ինչպես հայտնում է տեղից Sputnik Արմենիայի թղթակիցը, երեկ կեսօրից ելքերն արգելափակված են թե՛ ավտոմեքենաների, թե՛ հետիոտների համար։
Գիշերը ՊՆ-ի մոտ անցկացրած մարդկանց խոսակցությունների համաձայն՝ վարչական համալիրի տարածքից (կամ տարածք) միայն ուղղաթիռ է թռել։
Հիշեցնենք, որ ռազմագերիների հարազատները ՊՆ էին եկել այն բանից հետո, երբ նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։
ՊՆ աշխատակիցներից մեկն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրենք հուսահատ վիճակում են։
«Ոչ մի տարբերակ չունենք այստեղից դուրս գալու։ Ուտելիքն արդեն վերջանում է»,- տեղեկացրել էր նա։
Հավելենք, որ երեկ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։