00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Անդրանիկ Քոչարյանի` Թուրքիայի հետ երկխոսելու մասին հայտարարությունը

© Sputnik / Andranik GhazaryanЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հարգանքով է մոտենում խորհրդարանի պատգամավորների անձնական կարծիքին, բայց վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ունեցած իր դիրքորոշումը:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի համար մեկնաբանել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի` Թուրքիայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին հայտարարությունը։

Ավելի վաղ Քոչարյանը լրագրողներին ասել էր. «Թուրքիայի հետ պետք է խոսել։ Առաջին պատերազմի ընթացքում էլ Թուրքիան խոսում էր Հայաստանի իշխանությունների հետ։ Նույնիսկ Տեր–Պետրոսյանը գնաց Օզալի թաղմանը, ես լինելով Մեղրիի պարետ, խոսում էի Նախիջեւանի ներքին գործերի նախարարի հետ, պատերազմում էինք եւ խոսում։ Բա պիտի խոսենք, բա ում հետ խոսենք, Թուրքիայի հետ պիտի խոսենք, եթե մենք չխոսենք, մեր փոխարեն ուրիշը կխոսի։ Ինչ–որ պահերի խոսակցություն եղել է, նույնիսկ Սերժ Սարգսյանը ֆուտբոլ էր խաղում, դա էլ է նորմալ, պետք է խոսել։ Խոսելն ավելի լավ է, քան կրակելը»։

«Մենք հարգանքով ենք մոտենում ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների անձնական կարծիքին, միևնույն ժամանակ կուզենայինք ընդգծել, որ նման բովանդակությամբ հարցի առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը արդեն իսկ ներկայացրել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մարտի 29-ի նիստի ժամանակ»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մարտի 29-ին կայացած խորհրդարանական հանձնաժողովի նիստում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը հնչեցնում են վարչապետն ու արտգործնախարարը: Նա ընդգծել էր, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը բոլորից լավ է գիտակցում խաղաղության գինը: Անկախությունից ի վեր Հայաստանը հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տարբեր նախաձեռնություններով։ Վերջին գործընթացը` «ֆուտբոլային դիվանագիտությունը», տապալեց Թուրքիան։

Լրահոս
0