ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները արդեն 7 ժամ է` շրջափակել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է գերատեսչության աղբյուրը։
«Այսօր ժամը 11-ից մի քանի տասնյակ մարդիկ փակել են ՊՆ շենքի բոլոր մուտքերն ու ելքերը։ Հիմա մենք չենք կարողանում դուրս գալ շենքից։ Ոստիկանությունը ոչ մի գործողություն չի ձեռնարկում»,-նշել է աղբյուրը։
Facebook-ում ակցիայի մասնակիցներից մեկն ուղիղ եթերում խնդրել է անհետ կորածների հարազատներին, ինչպես նաև սրտացավ մարդկանց միանալ ակցիային:
«Այստեղ ավելի ու ավելի շատ ոստիկաններ են հավաքվում, նույնիսկ մեզնից մի քանիսին սպառնացել են, որ եթե մուտքերը չբացենք, ուժ կկիրառեն։ Մենք նրանցից շատ ավելի քիչ ենք, խնդրում եմ` եկեք ՊՆ շենքի մոտ», - ասել է տղամարդը:
Նշենք, որ ո'չ ՊՆ-ից, ո'չ ոստիկանությունից առայժմ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվում:
«Ասացին՝ վրիպակ է, սխալ տեղ են տարել տղերքին». անհետ կորածների ծնողները պատասխան են ուզում