ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն»,–գրել է նա:
Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։
Ապրիլի 2-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկովը լրագրողներին հայտնել էր, որ ապրիլի 7-ին Հայաստանի վարչապետը կայցելի Մոսկվա, որտեղ երկկողմ ձևաչափով տեղի կունենա նրա և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: