Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի
Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, ֆրաու կանցլեր Անգելա Մերկելի, «Ռոտշիլդների նախագահ» Էմանուել Մակրոնի, ԱՀԿ գլխավոր տնօրենի ու տարբեր, հիմնականում եվրոպական երկրների տասնյակ ղեկավարների համատեղ հայտարարությունը մանրակրկիտ ուշադրության է արժանի:
Արձանագրելով, որ ազգային կառավարությունները չեն հաղթահարել համաճարակի հետևանքները՝ նրանք մարդկությունից պահանջել են հնարավորինս շուտ համաշխարհային կառավարության ղեկավարման տակ անցնել: Ու արդեն այսօր իրենց համար այնտեղ տաք տեղեր են ամրագրում։
Ֆորմալ առումով խոսքը միայն «համաճարակի հակազդման համաշխարհային պայմանագրի» մասին է, բայց կոլեկտիվ նամակն ուղեկցող մեկնաբանությունները ցույց են տալիս, որ հեղինակների հավակնություններն ավելի բարձր են։ Այսպես, կորոնավիրուսի համավարակը նրանք անվանում են «մեծագույն մարտահրավեր համաշխարհային հանրությանը՝ 1940-ականներից ի վեր», իսկ առաջարկվող պայմանագիրն ուղղակիորեն համեմատում են «1945 թվականի (Յալթայի) պայմանագրի» հետ։
... Զուտ մարդկային առումով նախաձեռնությունը հասկանալի է։ Ջոնսոնը, Մերկելը և, հնարավոր է՝ Մակրոնը, դասական «կաղ բադեր» են։ Ֆրաու կանցլերը քաղաքական անհայտություն է գնում արդեն դեկտեմբերին։ Մակրոնի հեռանկարները գալիք նախագահական ընտրություններում չափազանց անմխիթար են։ Անգլիացիների մեծ մասը չի ուզում տեսնել Ջոնսոնին վարչապետի պաշտոնում։ Բայց չէ՞ որ նրանք բոլորն ուզում են ղեկին մնալ։
Մի բան անհասկանալի է՝ ինչ կարող են աշխարհին առաջարկել այդ «խփված օդաչուները»։ Իրենց կառավարման փո՞րձը։ Իրենց երկրների մակարդակով նրանք չափազանց վատ են գործից գլուխ հանել։ Անիմաստ լոքդաունների շարքը սնանկացրեց բազմաթիվ միջին և փոքր բիզնեսներ և գրեթե սպանեց զբոսաշրջությունը։ Օբամայի անմահ արտահայտությամբ՝ Եվրոպայի տնտեսությունը «պատառոտված է»։
Ո՞վ կպատվաստի Եվրոպային` ինքնուրույնությունը թուլացնելու վիրուսի դեմ
Պատվաստումների պատմությունը վերածվել է անվերջ սկանդալների շարքի։ Ծայրահեղ նյարդայնացած բնակչությունը պարբերաբար դուրս է գալիս փողոց, ավերածություններ է կազմակերպում և կռվում ուժայինների հետ։ Կառավարությունները, ի պատասխան, ավելի են խստացնում պահանջները ու, վտանգելով բնակչության կյանքը, շարունակում են համառորեն հրաժարվել ռուսական պատվաստանյութից։
Միևնույն ժամանակ երկրները, որոնք արհամարհանքով անվանվել են «զարգացող», հաջողությամբ հաղթահարում են կորոնավիրուսը, ռուսական պատվաստանյութ են գնում և, օգտվելով եվրոպացի գործընկերների մոտ նկատվող անկումից, ակտիվացնում են իրենց տնտեսությունը։
Համաշխարհային կառավարման հավակնորդները հպարտությամբ հայտնում են՝ իրենց ղեկավարած երկրները Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չտեսնված փլուզում են ապրել։ Բանն այն է, որ այդ փլուզումը կազմակերպվել էր անձամբ նրանց կողմից՝ ոչ մի կորոնավիրուս չէր կարող անել դա։ Արդյունքում բնակչությունը մնաց առանց աշխատանքի, առանց հեռանկարների և կառավարությունից ինչ-որ սոցվճարներ ստանալու հույսով։
Փաստացի այս հրաշալի ղեկավարներն անցած տարվա ընթացքում իսկական ռազմական գործողություններ են իրականացրել իրենց ժողովուրդների դեմ։ Միլիոնավոր մարդիկ հայտնվել են աղքատության եզրին։ Եվրոպացի առաջնորդները որոշել են, որ իրավիճակը նրանց «նոր Յալթայի» համար քարտ-բլանշ է տալիս։
Այսինքն՝ մենք նման ֆեյք պատերազմ ենք վարել, իսկ հիմա դրա արդյունքում աշխարհը կվերաձևենք մեր օգտին։ Առաջարկվող համաշխարհային կառավարության հիմնական առանձնահատկությունն այն է, որ ոչ ոք այնտեղ չի ընտրի որևէ մեկին: Անգլիական ու ամերիկյան մեդիան արդեն մեզ բացատրել է, թե ինչպես են այդ ամենը ձևակերպելու։ The Week ամսագիրն առաջարկում է, օրինակ, ամբողջ աշխարհի գլխին մեկ մարդու դնել ու նրան պարզապես «կայսր» կոչել։
Հնարավոր է ՝ կայսեր փոխարեն մի ամբողջ «քաղբյուրո» կազմակերպեն։ Սակայն Բրյուսելի բյուրոկրատիայի փորձը հուշում է, որ մեր կարծիքն ամեն դեպքում չեն հարցնի։ Պարզապես կհավաքվեն հարգարժան մարդիկ և ում պետք է՝ կնշանակեն։ Եվ այդ գործիչները կզբաղեցնեն իրենց պաշտոնները մինչև վերջ։ Ժողովրդավարությո՞ւն։ Ընտրություննե՞ր։ Չէ, չենք լսել։
Համաշխարհային կառավարության պոտենցիալ անդամները նախընտրեցին չմանրամասնել իրենց գործողությունների ծրագիրը։ Միայն հայտարարեցին, որ համաճարակները հաջորդելու են միմյանց, այնպես, որ պատվաստումների ռեժիմն ու քովիդ-անձնագրերը հավերժ կլինեն մեզ հետ։
«Մեծ վերաբեռնավորման» օրակարգից պարզ է, որ Եվրոպայի պատերազմը սեփական բնակչության դեմ դեռ չի ավարտվել։ Ղեկավարությունը ծրագրում է վերջնականապես սառեցնել արդյունաբերական արտադրությունը։ Դա եվրոպական ժողովուրդներին զանգվածային գործազրկություն և աղքատություն կբերի։ Որպես հոգևոր սնունդ կմնան տրանսգենդերներն ու ԼԳԲՏ-ն։ Քրիստոնեական եկեղեցիները վերջնականապես կփակեն՝ որպես վիրուսների ու գաղափարական վարակի աղբյուր։
Անհասկանալի է մնացել հարցը, թե ինչպես են պատրաստվում կազմակերպել մոտ ութ միլիարդ մարդու անցումը համաշխարհային կառավարության իշխանության տակ։ Ի՞նչ տեսք կունենա հարկադրանքի ապարատը, ո՞վ է անտառներից պարտիզաններին մաքրելու, ո՞վ է տանջելու ապստամբներին հատուկ բանտերում: ՄԱԿ-ի նախկին խաղաղապահներն ու ՆԱՏՕ-ի ծառայողնե՞րը, Գերմանիայի ու Ֆրանսիայի միավորված բանա՞կը, որի ստեղծման մասին այդքան երկար խոսում են Մակրոնն ու Մերկելը։ Պատասխան չկա։
ԱՄՆ-ն նորից ուզում է բոլորին ապրել սովորեցնել․ Ռուսաստանն ու Չինաստանը հրավիրյալներ են
Առանձնահատուկ հաճույք է պատճառում այս տրագիկոմիկ հայտարարությունը ստորագրողների ցանկի ընթերցումը։ Սկսենք նրանից, թե ով չկա: Չկա ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Չինաստանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Բրազիլիան, ո՛չ Մեքսիկան, ո՛չ Կանադան, ո՛չ Ճապոնիան։
Փոխարենը փաստաթուղթը ստորագրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Ադան Գեբրեիսուսը։ Զարմանալի ոչինչ չկա, նրա կազմակերպությունն ի սկզբանե այդ գործի համար էր։ ԱՀԿ-ի ստեղծող Բրոկ Չիսհոլմը համաշխարհային կառավարության գաղափարի մոլեռանդ կողմնակից էր: Հարյուր տարի էլ չի անցել, ու նրա գաղափարն իրականանալու հնարավորություն է ստանում։
Համաշխարհային կառավարության ապագա անդամների թվում են այնպիսի աշխարհաքաղաքական տիտաններ, ինչպիսիք են Ֆիջին, Ալբանիան, ինչպես նաև Տրինիդադն ու Տոբագոն: Ցուցակի ավարտին մոտ՝ հանկարծ հայտնաբերում ենք Ուկրաինան։ Նա այնտեղ է «Վոլոդիմիր Զելենսկու» ստորագրությամբ:
Ակամայից միտք է առաջանում, որ հենց ուկրաինացիների համար է սկսվել համաշխարհային կառավարության հետ կապված այդ ամբողջ ֆանտասմագորիան։ Չէ որ աղքատության դատապարտված Եվրոպայի համար նույնիսկ նման համեստ տարածքը շատ լավ գաղութ է թվում։ Սևահողեր, խնձոր, ճարպ, էժան ու ոչ պահանջկոտ աշխատուժ։ Այլ բան է, թե ինչպես այդ տարածքը պահել հնազանդության մեջ։
Յոթ տարի առաջ պարզամիտ ուկրաինացիներին գայթակղում էին «Եվրամիությանն անդամակցությամբ»։ Հանուն այդ քիմերայի (հին հունական դիցաբանական հրեշ) մեր ազգակից բնակչությունը փլուզեց իր երկիրը և գլորվեց դեպի աֆրիկյան կենսամակարդակ։
Զուգահեռաբար ուկրաինացիների մոտ սկսեցինկասկածներ առաջանալ ԵՄ անդամ դառնալու հարցում։ «Հյուսիսային հոսք-2»-ի՝ դեպի արևմուտք առաջխաղացման հետ կասկածներն ամրապնդվեցին։
Եվ այստեղ հանկարծ ուկրաինացիներին կանչում են համաշխարհային կառավարություն։ Ռուսներին չեն կանչում, իսկ ուկրաինացիներին կանչում են։ Սա նոր ու մեծ գայթակղություն է։ Դրան ձգտելով՝ կարելի է մի տասը տարի էլ անցկացնել։ Դե, հետո էլ հարգելի մարդիկ Եվրոպայից նրանց համար ինչ-որ նոր բան կհորինեն։