ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Թե՛ խաղաղ և թե՛ տագնապալի, առավել ևս պատերազմական ժամանակներում մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորական իր ուղերձում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը: Եվ եթե նույնիսկ այդ հենասյունը ցավից սասանվել է, երբեք չի կոտրվել ու շարունակել է ամուր պահել ընտանիքի, օջախի, երկրի հիմքը»,– նշել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով` մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու աջակցությունն ամենաարժեքավոր նվերներն են, որ ստանում ենք մեր կյանքում: Սարգսյանը շեշտում է` պետք է կարողանանք այդ ամենը ոչ միայն արժանապատվորեն փոխադարձել մայրերին, այլև փոխանցել մեր սերունդներին, փոխակերպել հայրենիքի հանդեպ սիրո:
Ուժեղ, ծաղկուն հայրենիքն է, որ պիտի սպեղանի դառնա. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել