ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Հայաստանը 9 նիշով բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանշային ցանկում։ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնական կայքէջում թարմացվել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որում մեր երկիրը 99-րդ հորիզոնականից բարձրացել է ու հայտնվել 90-րդում։
Մեր հավաքականն առաջ է անցել Վրաստանից, հիմա վրացի հարևանները զիջում են 1 հորիզոնականով, իսկ Ադրբեջանն ավելի ցած է իջել աղյուսակում ու հայտնվել 110-րդ տեղում։
Աղյուսակը գլխավորում է Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան ու Բրազիլիան։
Լավագույն հնգյակը եզրափակում են Անգլիան և Պորտուգալիան։
լավագույն տասնյակում են հայտնվել Իսպանիան, Իտալիան, Արգենտինան, Ուրոգվայն ու Դանիան։ Ռուսաստանը 38-րդ հորիզոնականում է։