ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Ապրիլի 6-ի գիշերը խոշոր հրդեհ է տեղի բռնկվել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար, ՓԾ գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նաև օգնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։
Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ. մանրամասներ «Սուրմալուի» հրդեհից
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև աշխատակիցները։