ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամից ավելի արդյունավետ է պաշտպանում, քան Pfizer ընկերության պատվաստանյութը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանություն ազգային հետազոտական կենտրոնին մոտ կանգնած աղբյուրը։
Նա նշել է, որ որոշ ամերիկացի գիտնականների պնդումները՝ կորոնավիրուսի մուտացիաների դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ցածր արդյունավետություն մասին, թույլ են։ Իսկ ԱՄՆ-ից մասնագետների աշխատանքները վերջնական վերանայում չեն անցել։
«Հոդվածի երեք հեղինակներից մեկն ակնհայտորեն շահերի բախում ունի, քանի որ Pfizer/BioNtech-ի՝ կորոնավիրուսի տարբերակների թեմայով կոնսուլտացիոն խորհրդի անդամ է»,-ավելացրել է աղբյուրը։
Մասնագետին նաև տարօրինակ է թվացել այն, որ որոշ թեստերի արդյունքները հրապարակվել են միայն «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ, մինչդեռ Pfizer-ի վերաբերյալ տվյալներ չեն նշվել։
Աղբյուրի խոսքով՝ ռուսական պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունը, իսկ առավել խնդրահարույց «հարավաֆրիկյան շտամի» նկատմամբ կայունությունը զգալիորեն ավելի բարձր է եղել, քան Pfizer-ի դեպքում: Իսկ ինչ վերաբերում է «բրիտանական շտամին», որն առավել տարածված է Եվրոպայում, ապա «Սպուտնիկ V»-ի արդյունավետության որևէ նվազում չի հայտնաբերվել։
Աղբյուրն ավելացրել է, որ Գամալեայի անվան կենտրոնի սեփական հետազոտությունները 2021թ․-ի մայիսին կհրապարակվեն գիտական ամսագրում։ Դրանք կապացուցեն, որ ռուսական պատվաստանյութն ավելի մեծ արդյունավետություն ունի նոր շտամների դեպքում, քան այս պահին կորոնավիրուսի դեմ աշխարհում մշակված մյուս պատվաստանյութերը։
«Սպուտնիկ V»-ի մշակողները պատասխանել են Մակրոնին. «Միասին մենք ուժեղ ենք»
Հիշեցնենք` վերջերս մի խումբ ամերիկացի գիտնականներ հրապարակել էին հետազոտության նախատիպը, որում «Սպուտնիկ V» պատվաստանյութն անվանում էին «հարավաֆրիկյան շտամի» դեմ պակաս արդյունավետ։
Ապրիլի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Սպուտնիկ V»-ն անվանեց «արդյունավետ՝ կորոնավիրուսի բոլոր հայտնի մուտացիաների դեմ»։ Ռուսաստանի առաջնորդը նաև ուշադրություն հրավիրեց ՌԴ-ում արտադրվող թեստ-համակարգերին, որոնք կարող են տարբերակել կորոնավիրուսի փաստացի բոլոր շտամները։
«Սպուտնիկ V» պատվաստանյութը դարձել է աշխարհում կորոնավիրուսի դեմ գրանցված առաջին պատվաստանյութը։ Այն արդեն հաստատվել է ավելի քան 50 երկրներում։ Այդ պետությունների ընդհանուր բնակչությունը գերազանցում է 1,5 միլիարդը։
Ֆրանսիացիների ավելի քան մեկ քառորդը կցանկանար պատվաստվել «Սպուտնիկ V» -ով․ հարցում