ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Մեգան Մարքլը արքայազն Հարրիի հետ ծանոթության օրը հարբած է եղել։ Այս մասին Daily Star պարբերականին տված հարցազրույցում հայտնել է լրագրող Փիրս Մորգանը։
«Մենք Մեգանի հետ ծանոթացել ենք մի քանի տարի առաջ, նրա նախաձեռնությամբ։ Դրանից երկու շաբաթ անց ես նրան հրավիրեցի Լոնդոնի իմ սիրած փաբը։ Ի զարմանս ինձ, նա եկավ, իսկ հետո ցնցեց բոլորին ալկոհոլի հանդեպ իր սիրով»,- պատմել է լրագրողը։
Մորգանը հայտնել է, որ Մեգանը փաբում մի քանի բաժակ օղիով «Կեղտոտ մարտինի» կոկտեյլ է պատվիրել, իսկ ինքը մի երկու շիշ գարեջուր է խմել։
Շատ պատահական Մեգանը հենց այդ երեկո հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ արքայազն Հարրիին, որն արդեն հաջորդ օրը նրան ժամադրության հրավիրեց։ Զույգի հարաբերությունները արագ զարգացան, իսկ Մորգանի հետ Մեգանն այլևս չշփվեց։
Ուելսի արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի կրտսեր որդին՝ արքայազն Հարրին, «Suits» հեռուստասերիալի աստղ Մեգան Մարքլի հետ ամուսնացել է 2018թ․-ի մայիսին։ Հարսանիքի օրը փեսացուի տատիկը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, նորապսակներին շնորհել էր Սասեքսի դքսի և դքսուհու տիտղոսը։
2 մլն դոլար փոխհատուցում. Մեգան Մարքլը շահել է բրիտանական պարբերականի դեմ դատը
2020թ․-ին արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարեցին կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և սկսեցին ինքնուրույն ապրել: Նրանք որոշեցին տեղափոխվել ԱՄՆ, աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հանուն դրա հրաժարվեցին թագավորական տիտղոսից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից։ Թագուհին նրանց մեկ տարի էր տվել՝ վերջնական որոշում ընդունելու համար, և այս տարվա փետրվարին Սասեքսի դուքսն ու դքսուհին հաստատեցին, որ մտադիր չեն վերադառնալ թագավորական պարտականություններին։