ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթի՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը: Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
© Photo : official site of the Food Safety Inspection body of RAԱրտադրամասը
![«Կոտայք» գարեջրի գործարանի կասեցված արտադրամասի գործունեությունը վերականգնվել է «Կոտայք» գարեջրի գործարանի կասեցված արտադրամասի գործունեությունը վերականգնվել է - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/05/27056471_0:0:1200:799_1920x0_80_0_0_08767ac7f7c1b04caa6906b13f9e3391.jpg)
Արտադրամասը
«ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն արտադրամասում վերացվել են»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Կոտայք» գարեջրի գործարանի արտադրական գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով՝ մարտի 4-ին։
Խախտումների վերացման համար մեկ ամիս ժամկետ էր սահմանվել: