00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԳԱԱ–ն և ԵՊՀ–ն կոչ են անում նախագահին չստորագրել կրթության մասին «հակասահմանադրական» օրենքը

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян провел телефонный разговор
Президент Армен Саркисян провел телефонный разговор - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Բաժանորդագրվել
ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում մի շարք դրույթներ հակասում են Սահմանադրությանը, ինչի առթիվ երկու կառույցներ հայտարարություն են տարածել։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը հայտարարություն են տարածել` նշելով, որ ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը։ Երկու հեղինակավոր կառույցները կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել օրենքը։

Здание Ереванского медицинского университета - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2020
Բժշկական համալսարանը կոչ է անում հետ կանչել բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը

Մարտի 24-ին ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը, որը նախագահը դեռ չի ստորագրել։ Մինչ այդ օրենքի նախագծի դեմ էին արտահայտվել մի շարք բուհեր` ԳԱԱ–ն, ԵՊԲՀ–ն, ԵՊՀ–ն...

Մասնավորապես, երկու կառույցների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օրենքի փոփոխությամբ բուհերի հանրային խորհրդի 9 անդամներից 5-ը պետք է լինեն համապատասխան նախարարի ներկայացուցիչներ: Այսինքն` լիազոր մարմինը նշանակում է ոչ միայն կառավարման խորհրդի կեսից ավելին, այլև կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել իր կողմից նշանակված անդամների լիազորությունները՝ այսպիսով լրիվ կախվածության մեջ դնելով իրենից:

Ի՞նչ կապ կարող է լինել ընտրությունների և բարձրագույն կրթության մասին նոր օրենքի միջև

Կառավարման խորհրդի ձևավորման կարգն ուղղակիորեն ազդում է նաև ռեկտորի ընտրության վրա։ Օրենքում առկա կարգավորման համաձայն` հանրային բուհի ռեկտորին ընտրում է կառավարման խորհուրդը, այսինքն` հանրային բուհի ռեկտորին կարող են ընտրել լիազոր մարմնի կողմից նշանակված կառավարման խորհրդի հինգ անդամները, ինչի արդյունքում ռեկտորը ոչ թե ընտրվում է կառավարման խորհրդի կողմից, այլ փաստացի նշանակվում է լիազոր մարմնի կողմից, իսկ ընտրությունը պարզապես իրավական ֆիկցիա է։

Արդյունքում ստացվում է, որ հանրային բուհերն ամբողջությամբ և առանց վերապահումների կախվածության մեջ են դրվում քաղաքական իշխանություններից։

Сероб Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2020
ՌԱԴԻՈ
Որն է բարձրագույն կրթության մասին օրենքի ամենաաղմկահարույց կետը. մեկնաբանում է փորձագետը

Բացի դա նշվում է նաև, որ օրենքը սահմանում է գիտական կազմակերպության տնօրենի և բուհում վարչական ու ակադեմիական պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային սահմանափակումներ։ Գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին: Այս մոտեցումը արդարացի չէ, քանի որ կրթության և գիտության ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարիքի հետ աճում է գիտական և կրթական փորձառության մակարդակը, և 65/70 տարին այն տարիքը չէ, որ գիտնականն այլևս չկարողանա ղեկավարել գիտական/բուհական գործընթաց:

Երկու կառույցների հայտարարության մեջ ասվում է, որ օրենքով էականորեն փոփոխվում է ԳԱԱ-ի կարգավիճակը, ավելին՝ այդ կարգավիճակի վերաբերյալ օրենքը պարունակում է խիստ անորոշ ձևակերպումներ, որոնք էլ հակասում են Սահմանադրության մի շարք հոդվածների։

ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» աղմկահարույց օրենքը

Օրինակ, օրենքը չի սահմանում ԳԱԱ-ի փաստացի կարգավիճակը՝ կազմակերպաիրավական ձևը, ինչպես նաև բացակայում են ԳԱԱ-ի ինքնակառավարման երաշխիքները։ Այսինքն՝ օրենքով սահմանելով ԳԱԱ-ի ինքնակառավարման ձևական դրույթ, առկա է դրա փաստացի կիրառումը բացառելու իրական վտանգ։ Այս առումով նույնպես Սահմանադրությանը հակասող դրույթներ կան օրենքում։

Ի դեպ, ուշագրավ է այն հանգամանքը, որ օրենքով նախատեսված կարգով` գործող կառավարման խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը, մինչև կձևավորվեն նոր խորհուրդները։ Դրանից հետո դադարեցնում են իրենց գործունեությունը։

Այսինքն՝ հոգաբարձուների խորհուրդների գործող կազմերի բոլոր անդամների լիազորությունները դադարում են միևնույն պահին՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ընտրվել այդ պաշտոնում և քանի տարի դեռ պետք է պաշտոնավարեն։ Սա նույնպես խախտում է համարվում։

Նշենք, որ ԵՊՀ–ն ու ԳԱԱ—ն հայտնում են, որ հայտարարությունը բաց է գիտակրթական կազմակերպությունների և կառույցների միանալու համար:

«Մի ամբողջ սերունդ կարող ենք կորցնել». ինչ պետք է անի կրթության նորանշանակ նախարարը

Լրահոս
0