https://arm.sputniknews.ru/20210404/gyumry-surb-harutyan-ton-patarag-27051111.html
Սուրբ Հարության տոնը նշում են նաև կաթողիկե եկեղեցու հայ հետևորդները. լուսանկարներ
Սուրբ Հարության տոնը նշում են նաև կաթողիկե եկեղեցու հայ հետևորդները. լուսանկարներ
Sputnik Արմենիա
«Սրբոց նահատակացը» Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդանիստ եկեղեցին է։ 04.04.2021, Sputnik Արմենիա
2021-04-04T14:33+0400
2021-04-04T14:33+0400
2021-04-04T18:12+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/04/27050230_0:258:1702:1220_1920x0_80_0_0_05f74636cdac7e093c9e5543234656df.jpg.webp
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/04/27050230_0:204:1702:1274_1920x0_80_0_0_e9637a093fd82d0d5c2e33692fa2019b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, գյումրի
հասարակություն , հայաստան, գյումրի
Սուրբ Հարության տոնը նշում են նաև կաթողիկե եկեղեցու հայ հետևորդները. լուսանկարներ
14:33 04.04.2021 (Թարմացված է: 18:12 04.04.2021) «Սրբոց նահատակացը» Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդանիստ եկեղեցին է։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Այսօր` ապրիլի 4-ին, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Սուրբ Հարության տոնի պատարագ մատուցեց Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում:
Առաջնորդական պատգամը մեկն էր՝ հարության շրջանն ապրել Քրիստոսի հետ ու ավետարանական պատգամն ու Քրիստոսի սերը տուն տանել այնպես, ինչպես ճրագալույցի լույսը:
«Միշտ մասնակցում եմ ինչպես երեկոյան ճրագալույցի, այնպես էլ առավոտյան Հարության պատարագին: Իսկ մինչ այդ, քառասնորդացի շրջանում, հնարավորինս աղոթքներով, ավետարանով ու մաքուր հոգով եմ անցկացնում ու տոնը մեծ հավատով եմ դիմավորում»,- Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցում ասաց Վերգինե Սակլարյանը։
Նա նշեց` հավատն իր մեջ օրօրոցից է՝ Հունաստանից եկած հոր ու պոլսահայ մոր տված հոգևոր արժեքներով, հիմա էլ իր զավակներն ու թոռներն են իրեն հետևում ու տոնը քրիստոնեավայել դիմավորում:
«Մեր ընտանիքում միշտ ընդունված է, որ Հարության տոնը պետք է միշտ ուրախություն լինի ու բաց սրտով դիմավորվի: Արդեն 62 տարի այդկերպ է՝ ամեն անգամ այս տոնին վայրկյան –վայրկյան, սրտի թրթիռով ու մեծ հավատով սպասել եմ» ,-ասում է տիկին Վերգինեն:
Հիշեցնենք, որ «Սրբոց նահատակացը» Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդանիստ եկեղեցին է։