ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ապրիլի հինգից Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի հարակից խոտհարքները դրվում են պահպանության տակ։ Facebook–ի իր էջում այս մասին տեղեկացրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։
«Հարգելի համագյուղացիներ, տեղեկացնում ենք, որ ս/թ ապրիլի հինգից գյուղի հարակից համայնքային ենթակայության (և ոչ միայն) խոտհարքները դրվում են պահպանության տակ, ուստի խնդրում ենք անասուներին հեռու պահել վերը նշված վայրերից»,–գրել է Սահակյանը։
Հիշեցնենք՝ շուրջ մեկ ամիս է, ինչ համացանցում ակտիվ խոսակցություններ են պտտվում Տավուշի մարզի սահմանամերձ տարածքների հավանական զիջումների մասին, որոնց, ըստ նույն աղբյուրների` մասնակցում են ռուս զինվորականները։
Այդ օրերին Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե ով է ասել ռուսների մասնակցության մասին ու գրեթե բոլոր բնակիչները պատասխանեցին` այդ մասին Facebook-ում են կարդացել։
Սահմանային լուրերի պատճառով Տավուշում որոշ ներդրողներ կասեցրել են իրենց ծրագրերը