ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար, ոճաբան Գոհար Ավետիսյանը որդու` Գասպարի հետ Instagram–ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ այսօր նա ինն ամսական է դառնում։
«Ուղիղ 9 ամիս դու կրծքիս տակ էիր, և այսօր լրանում է 9 ամիսը, ինչ դու ձեռքերիս մեջ ես։ 18 ամիս է, ինչ մենք միասին ենք։ Շնորհավոր ծնունդդ, պոնչիկ, մենք քեզ անչափ սիրում ենք»,–տեսանյութին կից գրել է նա։
View this post on Instagram
Նրա հետևորդները մեկնաբանել են տեսանյութն ու շնորհավորել փոքրիկ Գասպարին։
Նշենք, որ «Մեյքափի գուրու» Գոհար Ավետիսյանն մայր է դարձել 2020-ի հուլիսի 3-ին։ Հուլիսի 4-ին Ավետիսյանի ծննդյան օրն է, և նա գրել էր, որ երեխան իր լավագույն նվերն է։
Շքեղ ու նորաոճ. դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկին հիացրել է հետևորդներին. տեսանյութ