ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Այսօր Հաղթանակի զբոսայգում` «Հիշատակի այգում», 100 կեչու և արոսի ծառ է տնկվել` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների։ Նշենք, որ այս ակցիան մեկնարկել է մարտի 18-ին Ռուսաստանի հարավում, իսկ մարտի 28-ին արդեն այն դարձել է միջազգային։ Ակցիային է միացել Ղրղզստանը, որն էստաֆետը փոխանցել է Հայաստանին:
![100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային 100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/03/27039200_0:0:1620:1080_1920x0_80_0_0_d2120552e9141169d150673e40611f01.jpg)
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ ակցիան խորհրդանշական բնույթ ունի` 27 միլիոն ծառ տնկել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված ԽՍՀՄ յուրաքանչյուր քաղաքացու հիշատակին:
«Մենք պետք է հիշենք ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև յուրաքանչյուրին, ով իր կյանքն է զոհել, որպեսզի մենք այսօր ապրենք։ Նրանք զոհվել են հանուն մեր ապագայի, հանուն նրա, որ մեր երեխաներն ավելի լավ կյանքի հույս ունենան»,–ասաց Կոպիրկինը։
![100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային 100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/03/27039195_0:0:1620:1080_1920x0_80_0_0_04c20ff4aaf647117cbd203dc243712b.jpg)
Նրա խոսքով՝ այժմ ավելի ու ավելի համառորեն են փորձում պատմությունը վերաշարադրել, հիտլերյան ֆաշիզմի ողնաշարը կոտրած խորհրդային ժողովրդի սխրանքը մոռացության մատնել:
Կոպիրկինը կարևորել է նաև, որ ակցիան այժմ տեղի է ունենում Հայաստանում, որը շատ բարդ ժամանակներ է ապրում։
«Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի սխրանքների մասին հիշողությունը հայ ազգին ուժ տա հաղթահարելու այն փորձությունները, որոնց այժմ բախվում են։ Մենք ձեր կողքին ենք և կաջակցենք ձեզ»,–ասաց դեսպանը։
![100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային 100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/03/27039210_0:0:1620:1080_1920x0_80_0_0_854f5456aa6598c6192c3ebcb6158875.jpg)
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Երևանի քաղաքապետարանի, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ՀԿ–ների ներկայացուցիչներ: Երևանից հետո ծառատունկ կիրականացվի նաև այլ վայրերում։
![100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային 100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/03/27039126_0:0:1620:1080_1920x0_80_0_0_2df8bc5a3a2633229b29e5f1b6c66536.jpg)
Ակցիան մեկնարկել է մեկ տարի առաջ։ Ակցիայի կյանքի կոչմանն աջակցել են նաև դպրոցները. աշակերտներն իրենց տան տարածքում տնկել է մեկ ծառ և լուսանկարել այն ու #СадПамятиДома հեշթեգով տեղադրել ակցիայի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում։