ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագիծն ընդունվեց 82 կողմ ձայներով։ Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես այսօր կայացած առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ հիմա, չմասնակցեցին քվեարկությանը։
Նշենք, որ փոփոխությունների համաձայն` ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային քվեարկության։
Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։
Հայտնի է` ով կղեկավարի «Իմ քայլի» նախընտրական շտաբը. Արսեն Թորոսյանը որոշ փակագծեր բացեց
Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։
Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, սակայն որոշվել էր այն այսօր հրատապ ընթացակարգով քննարկել արտահերթ նիստում։
«Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելը բացառվում է». Էդմոն Մարուքյան