ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է մարտի 17-ից 21-ը տեղի ունեցած Հռոմի Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնի Հանդիսատեսի մրցանակին։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է լրագրող Հակոբ Ասատրյանը։
«Սրտանց շնորհավորում ենք և մաղթում նոր հաղթանակներ»,–գրել է նա։
Նշենք, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Դադիվանք գյուղում արցախյան ազատամարտից մի քանի տարի անց։
Ֆիլմում ցույց է տրվում, թե ինչպես է երկար տարիներ ձգվող պատերազմն ազդում մարդակային ճակատագրերի վրա:
Արցախի մասին ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում. ադրբեջանցիները բողոքում են