00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմանդոսը կարողանում էր խուսափել նաև համակարգչային ականից, կամ տղայիս «խանգարող» զինվորը

© Sputnik / Ashot GevorgyanАркадий Тер-Тадевосян
Аркадий Тер-Тадевосян - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Բաժանորդագրվել
Հետաքրքրական այս դրվագը մեկ անգամ ևս փաստում է, թե որքան համեստ ու զուսպ մարդ էր Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

Կոմանդոսը կարողանում էր խուսափել նաև համակարգչային ականից, կամ տղայիս «խանգարող» զինվորը

Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ օրերին, երբ ինձ առաջարկեցին Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակի պաշտոնը, առաջին արձագանքս բացասական էր։ Պատճառները երեքն էին՝ առաջին, դե նախ, երբեք պաշտոն չեմ սիրել՝ քաջ գիտակցելով, որ դրա համար մարդ շատ որոշակի հատկություններ պիտի ունենա, որոնք ես ակնհայտորեն չունեի, հիմա էլ չունեմ։ Երկրորդ՝  երբեք զենք չեմ սիրել, հիմա էլ չեմ սիրում։ Եվ վերջապես, ինքս ինձ արդարացնում էի՝ ախր մի անգամ արդեն սովետական բանակում երկու տարի բարեխղճորեն ծառայել ես, քանի՞ անգամ պիտի ծառայես։

Президент Армен Саркисян принимает у себя героя Арцаха Аркадия Тер-Тадосяна (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
«Կոմանդոսի կյանքը օրինակ է, թե ինչպես չդավաճանել Շուշիին, Արցախին...». նախագահը ցավակցել է

​Բայց մի օր մտածեցի՝ բա որ անցնեն տարիներ, ու մի օր թոռս ծնկներիս նստած հանկարծ հարցնի. «Պապի′կ, բա Ղարաբաղյան պատերազմի ժամանակ դու ի՞նչ էիր անում»։ Ու համաձայնեցի։ Շատ զարմացա, երբ մի օր տեսա, թե ինչպես է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության դիմացի դռնից դուրս գալիս Արկադի Իվանիչը։ Պարզվեց, որ Կոմանդոսի առանձնասենյակը հենց նույն հարկում է՝ լրատվականի դիմաց։ Ու, բնականաբար, շատ հաճախ էր գալիս մեզ մոտ, զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ։

​1993 թվականն էր, երևի թե այն ժամանակվա «ցուրտ ու մութ» տարիներից ամենացուրտը  և ամենամութը։ Դպրոցները չէին աշխատում, մեր տանն էլ սառնամանիք էր. ստիպված որդուս՝ մանկահասակ Արամիս, հետս բերում էի նախարարություն, որտեղ գոնե լույս կար, ու կարելի էր էլեկտրատաքացուցիչ միացնել։ Հետո բերեցին առաջին համակարգիչը՝ էն անճոռնի մեծ ու ահավոր թույլ կոմպյուտերներից։ Բայց մեջը առնվազն երկու խաղ կար՝ պրիմիտիվ «Բարբերիանը» և մի քիչ ավելի օգտակար «Մայնսուիփերը», որով գոնե կարելի էր սովորել, թե ինչ զգուշությամբ պետք է վարվել այստեղ ու այնտեղ թաքցրած ականների հետ։

​Տղայիս սիրած խաղը, բնականաբար, «Բարբերիանն» էր, որտեղ կարելի էր «լևելից լևել» տեղափոխվել ու գործ ունենալ նորանոր իրականությունների հետ։ Արկադի Իվանովիչի նախընտրածն էլ, իհարկե, այն խաղն էր, որտեղ պիտի կարողանաս խուսափել ականներից. դե զինվորական մարդ էր, գրեթե մեկ տարի առաջ Շուշին էր ազատագրել։ Ու Հայաստանում երևի ընդամենը մի մարդ կար, որը դեմքով չէր ճանաչում լեգենդար Կոմանդոսին։ Այդ մարդը տղաս էր, որը չէր էլ թաքցնում իր դժգոհությունը։ Ու մի օր էլ մեր լրատվական ծառայության ողջ անձնակազմի  և Կոմանդոսի ներկայությամբ հրապարակայնորեն բողոքեց. «Պա′պ, այս զինվորը,- դե Արամիս համար բոլորը զինվոր էին,- գալիս է, զբաղեցնում է կոմպյուտերը, ժամերով ականներ է պայթեցնում ու չի թողնում, որ ես խաղամ»։

Նախագահ Սարգսյանն ու Կոմանդոսը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը

​Քիչ էր մնում գետինը մտնեի, ամոթից կարմրեցի ու ասացի. «Տղա′ ջան, իսկ դու գոնե գիտե՞ս, թե ով է այդ քո ասած «զինվորը»։ Տղաս էլ շատ հանգիստ ու անվրդով պատասխանեց. «Իհարկե, գիտեմ։ Սա այն մարդն է, որը չի թողնում, որ ես «Բարբերիան» խաղամ»։ Որքան հիշում եմ, ամենից բարձր Կոմանդոսն էր ծիծաղում…

Լրահոս
0