00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մի խելագարի պատմություն»․ ինչպես Խոսե Գուրիարանը Հայկական հարցի պատճառով զրկվեց ոտքերից

© Photo : из архива Армена ПетросянаИспанский журналист и помощник директора газеты «Pueblo» Хосе Антонио Гурриаран во время эксклюзивного интервью в 2015 году в Мадриде
Испанский журналист и помощник директора газеты «Pueblo» Хосе Антонио Гурриаран во время эксклюзивного интервью в 2015 году в Мадриде - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Բաժանորդագրվել
Մարտի 31-ին լրանում է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի մահվան երկրորդ տարելիցը: Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Պետրոսյանը պատմում է մի մարդու մասին, որը չչարացավ հայերի դեմ, հակառակը՝ մինչև իր օրերի վերջը դարձավ նրանց բարեկամը։

Հայերն այլազգի լավ բարեկամներ շատ են ունեցել։ Այսպես, գերմանացի լրագրող, բանաստեղծ Արմին Վեգները Հայոց ցեղասպանության փաստագրական ապացույցների` լուսանկարների մեծ մասի հեղինակն է։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, դեռևս անցյալ դարի 20-ական և 30-ական թվականներին, նա կրկին ու կրկին բարձրաձայնում էր Հայկական հարցն աշխարհում, երբ ԽՍՀՄ-ում և Խորհրդային Հայաստանում դա համարվում էր ազգայնականություն, ու դրա համար մարդիկ կյանքով էին վճարում, անգամ Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարները, որոնց մեծ մասը մինչև 1937 թվականն ուղղակի պաշտոնանկ արվեց և գնդակահարվեց։

Ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելը 1933 թվականին ԱՄՆ-ում հրատարակել է իր հայտնի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որում նկարագրվում է 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ Մուսա լեռան վրա հայերի հերոսական պաշտպանությունը։ Ամերիկայում գիրքը ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դարձել էր բեսթսելեր և մինչ օրս այդ թեմայով լավագույններից մեկն է։

Выставка, посвящённая операции Немезис в Цицернакабердe - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
«Նեմեսիսի» չբացահայտված լիդերներից մեկը․ ո՞վ էր ծախսատար օպերացիայի ֆինանսական տնօրենը

Կարելի է հիշել Հենրի Մորգենթաուին, Անատոլ Ֆրանսին, Ժան Ժորեսին, Պետր Միլյուկովին, Վալերի Բրյուսովին, Յոհաննես Լեփսիուսին, Ուիլյամ Գլադստոնին, Ջեյմս Բրայսին, Ֆրիտյոֆ Նանսենին և շատ այլ մարդկանց, որոնք մարդկության խիղճը դարձած գործել են ի պաշտպանություն մեր բազմաչարչար ժողովրդի: Հայերը հիշում են նրանց բոլորին։ Ինչպես նաև հիշում են Գուրիարանին։

Իր կյանքի առաջին կեսին նա ընդհանրապես ոչ մի կերպ չի առնչվել հայերի հետ և նույնիսկ պատկերացում չի ունեցել Հայկական հարցի մասին։ Ամեն ինչ սկսվեց հանկարծակի, դրամատիկ և նույնիսկ կյանքի համար սպառնալիքի պայմաններում, 1980 թվականի դեկտեմբերի 29-ի երեկոյան Մադրիդում։

Աշխատանքից հետո, իսկ այդ ժամանակ նա «Պուեբլո» թերթի փոխտնօրեն էր, Գուրիարանը քայլում էր Գրան Վիա փողոցով, գրպանում Վուդի Ալենի  նոր` «Աստղային փոշու մասին հիշողությունները» ֆիլմի երկու տոմս։ Կինոթատրոնի մոտ նրան սպասում էր կինը։ Հենց Գուրիարանը հասավ Գարսիա  Մոլինի փողոցի խաչմերուկին, նրա առաջ` մի հիսուն քայլ հեռավորության վրա, շվեյցարական ավիաընկերության շենքի մոտ ինչ-որ բան փայլեց, պայթյունի բարձր ձայն լսվեց ու ծուխ երևաց։ Մայթին տեսնելով տուժածների` նա շտապեց հեռախոսախցիկի մոտ՝ շտապօգնություն կանչելու ու խմբագրություն զանգահարելու համար։ Հասցրեց միայն համարը հավաքել. խցիկի մոտ երկրորդ ռումբը պայթեց…

© Личная страница в ФБԽոսե Անտոնիո Գուրիարանի «Ռումբը» գիրքը
«Մի խելագարի պատմություն»․ ինչպես Խոսե Գուրիարանը Հայկական հարցի պատճառով զրկվեց ոտքերից - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Խոսե Անտոնիո Գուրիարանի «Ռումբը» գիրքը

Գուրիարանը գիտակցության է եկել արդեն հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Տեսել լացակումած կնոջը։ Նրա առաջին հարցը եղել է. «Ովքեր են այդ մարդիկ.... Եվ ինչո՞ւ... «Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է  ԱՍԱԼԱ կազմակերպությունը՝ Հայաստանի ազատագրության գաղտնի բանակը։ Այս կերպ ԱՍԱԼԱ–ի անդամները Շվեյցարիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել իրենց մարտիկներից մեկին՝ Ալեք Ենիգոմշյանին, որը գտնվում էր Ժնևի հիվանդանոցի բանտային բաժանմունքում, նա վիրավորվել էր ռումբի փորձարկման ժամանակ:

© Личная страница в ФБԻսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը հիվանդանոցում
«Մի խելագարի պատմություն»․ ինչպես Խոսե Գուրիարանը Հայկական հարցի պատճառով զրկվեց ոտքերից - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը հիվանդանոցում

Գուրիարանը կես տարի մնացել է հիվանդանոցում, բժիշկները երկար ժամանակ պայքարում էին նրա երկու ոտքերը պահպանելու համար։ Նա բազմաթիվ վիրահատություններ է տարել՝ բեկորների հեռացում, մաշկի փոխպատվաստում, երկու ոտքերի մասնատված ոսկորների վերականգնում և պրոթեզավորում։

Իսպանացի լրագրողին խեղած պայթյունը նրա մոտ ատելություն չի ծնել հայերի հանդեպ, հակառակը ցանկություն է առաջացրել հասկանալ՝ ինչի համար են պայքարում այդ մարդիկ։ Նա խնդրել է կնոջը գրքեր բերել հայերի ու Հայաստանի մասին։ Որքան շատ է կարդացել, այնքան ավելի մեծ է եղել նրա զարմանքն ու վրդովմունքը: Բայց դա վրդովմունք էր ոչ թե ահաբեկչական գործողություններ իրականացնողների, այլ միայն այն բանի հանդեպ, ինչը ստիպել է նրանց նման քայլերի դիմել։ Արդյունքում, որքան էլ զարմանալի է, պայթյունից տուժած անմեղ լրագրողն անցել է այդ պայթյունը կազմակերպողների կողմը։ «Հայ ժողովրդի նկատմամբ շատ ավելի մեծ անարդարություն է տեղի ունեցել, քան իմ նկատմամբ»:  

Патрик Деведжян в президентском Елисейском дворце в Париже (9 августа 2010). Париж - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2020
ԱՍԱԼԱ-ի մարտիկների փաստաբանից մինչև քաղաքապետ, պատգամավոր ու նախարար. մի հայի պատմություն

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Գուրիարանը նորից սկսել  է  քայլել սովորել, սակայն միայն հենակներով` մեծ ցավ զգալով։ 1982 թվականին իր ծանոթ իրավաբանների միջոցով նրան հաջողվել է կապ հաստատել ԱՍԱԼԱ-ի ղեկավարների հետ։ Նա նրանց անձնական հանդիպման է հրավիրել։ Ի պատասխան` առաջարկել են Լիբանան գալ լուսանկարիչ Կառլոս Բոշի հետ։  Խոսե Անտոնիոն իր հետ որպես նվեր վերցրել է Մարտին Լյութեր Քինգի և Մահաթմա Գանդիի գրքերը։ Նա ուզում էր համոզել իր զրուցակիցներին պայքարի անարյուն մեթոդներ կիրառել։ Այդպես նա անձամբ ծանոթացել է Մոնթե Մելքոնյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ։ Ապա, Գուրիարանն ինքն էլ դարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովը։

Լիբանանից վերադառնալուց կարճ ժամանակ անց Գուրրիարանը հրատարակել է «La Bomba» գիրքը, որում պատմել է իր հետ տեղի ունեցածը։ Նա ելույթ է ունեցել նաև որպես հրապարակախոս՝ պատմելով Հայոց ցեղասպանության ողբերգության մասին։ Այս խիզախ մարդը, որը վեր է կանգնել իր անձնական տառապանքներից ու ցավերից, խոսել է մի ամբողջ ժողովրդի տառապանքի մասին: Քառորդ դար անց՝ 2008 թվականի մայիսին, նա լույս է ընծայել Հայոց ցեղասպանությանը նվիրված երկրորդ գիրքը։ Այս աշխատությունը Գուրիարանը գրել է 2007 թվականի սեպտեմբերին` Ալեք Ենիգոմշյանի հրավերով Հայաստան այցելելուց հետո։ Գիրքը կառուցված է հեղինակի ընկերների և ծանոթների պատմած պատմությունների վրա։ Այն կոչվում է  «Հայերը. Մոռացված ցեղասպանություն»։ Այդպես նա իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից մեկի մասին ճշմարտության բացահայտման գործում և օգնել անարյուն կերպով պայթեցնել Հայկական հարցի շուրջ ստեղծված լռության պատը։

2015 թվականի փետրվարին Մադրիդի նրա տանը մեր ընկերների՝ Գուրգեն Միքայելյանի ու Իդա Հովհաննիսյանի օգնությամբ Խոսե Անտոնիո Գուրիարանի հետ հարցազրույց ենք ձայնագրել։ Դա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ էր։ Նա արդեն ծանր հիվանդ էր, գրեթե տանից դուրս չէր գալիս։ Այս հարցազրույցի որոշ հատվածներ ընդգրկվել են «Հայոց ցեղասպանություն. առանց վաղեմության ժամկետի» ֆիլմում։

Ու թեև նրա կյանքի ամբողջ պատմությունը զարմանալի էր, բայց նա կրկին զարմացրեց մեզ՝ ասելով. «Շնորհակալ եմ հայ ժողովրդին։ Հայկական հարցն ինձ նոր ուժ տվեց ապրելու և զբաղվելու այնպիսի արդար հարցի պաշտպանությամբ, ինչպիսին է թուրքերի կողմից իրագործված դաժան ցեղասպանությունը և պատմական ստի դեմ պայքարը»։

Հետաքրքիր էր նաև նրա բացատրությունը, թե ինչու 1980-ի դեկտեմբերի պայթյուններից ոչ ոք չի զոհվել։ Պարզվում է` ԱՍԱԼԱ-ի  մարտիկներն ամեն ինչ այնպես են արել, որ աղմուկ բարձրացվի, բայց մարդկանց շրջանում կորուստները հնարավորինս բացառվեն կամ նվազագույնի հասցվեն։

«Ռումբի պայթյուն Իսպանիայի հրապարակում՝ Գրան Վիայում, Սուրբ ծնունդի ժամանակ։ Տրամաբանական կլիներ, եթե զոհեր լինեին։ Երջանիկ պատահականությա՞մբ ոչ ոքի չի սպանվել... Իրականում նրանք միայն ցանկանում էին մարդկանց ուշադրությունը սևեռել իրենց հուզող խնդրի վրա…»

Երևան իր այցից հետո Գուրիարանն ասել է. «Հայաստանն ինձ շատ հետաքրքիր երկիր թվաց աշխարհագրական, մշակութային և պատմական տեսանկյուններից... ԱՍԱԼԱ-ի անդամները հարգանքով վերաբերվեցին ինձ և շատ լավ ընդունեցին։ Երբ 2007-ին Հայաստանում էի, հանդիպեցի նրանց, նրանք ինձ պատվով ընդունեցին։ Հայկական երաժշտություն էր հնչում, նրանք երգում ու պարում էին։ Այդ ժամանակ գրկախառնվեցինք Ալեքի հետ ու նրան ասացի ․«Ալեք, մենք երկուսս էլ ահաբեկչության զոհեր ենք»։ Դուք տեսնում եք՝ ես ինչ վիճակում եմ, իսկ Ալեքը կորցրել է մեկ ձեռքն ու կուրացել է»։

Խոսե Անտոնիո Գուրիարանը մահացել է 2019 թվականի մարտի 31-ին Մադրիդում, 80 տարեկան հասակում։ «Գուրիարանը գնաց դեպի արդարների երկինք...»,- գրել է ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը, որը Գուրիարանի  «Լա ռումբը» գրքի մոտիվներով նկարահանել է «Մի խելագարի պատմություն» ֆիլմը։ Գիրքը ցնցել է բոլոր ընթերցողներին:

© Личная страница в ФБԻսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը
«Մի խելագարի պատմություն»․ ինչպես Խոսե Գուրիարանը Հայկական հարցի պատճառով զրկվեց ոտքերից - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը

Իսպանիայում մեր նախկին դեսպաններից մեկը հաճախ էր քննադատում մեր նախկին իշխանությանն այն բանի համար, որ նրանք ոչ մի կերպ չարձագանքեցին Գուրիարանին Երևան հրավիրելու ու ըստ արժանվույնի նրան մեծարելու առաջարկությանը։ Ի վերջո, նա եկել է ոչ թե կառավարության, այլ Ալեք Ենիգոմշյանի հրավերով։ Բայց հիմա այդ ամենն արդեն անցյալում է։

Այսօր` հայ ժողովրդի մեծ բարեկամի մահվան տարելիցի օրը հատկապես հուզիչ են հնչում բոլորիս ուղղված նրա խոսքերը:

«Ես ուզում եմ ողջունել հայ ժողովրդին, իսկապես սքանչելի ժողովրդին։ Փոքր, բայց միևնույն ժամանակ մեծ ժողովրդին։ Հայաստանը փոքր է իր տարածքով, բայց մեծ է մտքով, իր պատմությամբ։ Ժողովուրդ, որ ստեղծել է իր այբուբենը, որն ունի իր եկեղեցին, իր մշակույթը։ Ժողովուրդ, որն աշխարհին տվել է այդքան մտավորականներ ու խելացի մարդիկ…»

Աշխարհին այդքան մտավորականներ ու խելացի մարդիկ տված ժողովուրդը երբեք չի մոռանա իր բարեկամներին, ո՛չ սովորական մարդկանց, որոնք արդեն քիչ չեն աշխարհում, ո՛չ էլ առավել ևս հայտնիներին, որոնք իրենց գործերով խորը հարգանք ու կարեկցանք են ցուցաբերել մեր ու մեր պատմության հանդեպ:

Լրահոս
0