00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ Covid-ը դատավճիռ է․ ի՞նչը Հայաստանին կփրկի ճգնաժամից

© Sputnik / Asatur YesayantsМедработники перед зданием медицинского центра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн
Медработники перед зданием медицинского центра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում համավարակը շարունակում է թափ հավաքել։ Վարակվածների թիվն ամեն օր ավելանում է 700-1200–ով։ Ավելի քան 150 մարդ սպասում է հոսպիտալացման, ոմանք էլ չեն կարողանում շտապօգնություն կանչել։ Sputnik Արմենիան փորձել է պարզել իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլիի - Sputnik. Հակահամաճարակային երեք պարզագույն կանոնների պահպանում՝ ձեռքերի ախտահանում, դիմակ, սոցիալական հեռավորություն, ինչպես նաև մեկ տարի առաջ կիրառված սահմանափակումների վերահսկում ու զանգվածային պատվաստում. մասնագետներն ու առողջապահության նախարարության ներկայացուցիչները համոզված են` միայն սա կօգնի, որ Հայաստանը հաղթահարի օրեցօր վատթարացող համաճարակային իրավիճակը։

Министр здравоохранения Арсен Торосян вакцинируется от коронавируса вакциной Спутник V - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
«Լոկդաունի կարիք չկա». Արսեն Թորոսյանը վստահում է «Սպուտնիկ V»–ին

Մարտի 30-ի դրությամբ` ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ զբաղվող բուժկենտրոնների թիվը հասցրել է 20-ի` 11-ը` Երևանում, մնացած 9-ը՝ մարզերում։ Ընդհանուր առմամբ 2171 հոսպիտալացված կա, որից 65-ը միացված են արհեստական շնչառության սարքին, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 228 մարդ, ծանր՝ 913, հոսպիտալացման են սպասում 150-ը։

Իրավիճակը բարդացնում է նաև հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդների էլեկտրոնային գրանցման համակարգը, որը, մեղմ ասած, ոչ բոլոր քաղաքացիներին և նույնիսկ ոչ բոլոր բժիշկներին է հասանելի։

Երբ հենց այնպես չեն ընդունում․․․

Նինան (անունը փոխված է) ամուսնուց է վարակվել կորոնավիրուսով։ Երբ տղամարդու մոտ ախտանշաններ են ի հայտ եկել, կինը դիմել է ընտանեկան բժշկին, վերջինս բուժում է նշանակել։ Սակայն չորս օր անց, երբ համակարգչային հետազոտումը ցույց է տվել, որ թոքերի 25%–ն ախտահարված է, նա խորհուրդ է տվել հոսպիտալացնել հիվանդին։ Բժիշկը շտապօգնություն է զանգել, օպերատորն ասել է, որ էլեկտրոնային համակարգում նման հիվանդի մասին տեղեկություն չկա, պետք է դիմել տրիաժ-կենտրոն։

Премьер-министр Никол Пашинян в защитной медицинской маске во время заседания правительства (21 мая 2020). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2021
Հայաստանում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները

Բժիշկը զանգել է կենտրոն, բայց հայտը մերժել են և պահանջել, որ այն ձևակերպեն էլեկտրոնային տարբերակով։ Բժիշկը դրանից գլուխ չի հանել։ Նա կրկին զանգել է կենտրոն, խնդրել, որ բացառության կարգով ընդունեն հայտը, սակայն նրան մերժել են։ Այդ ժամանակ նա Նինային խորհուրդ է տվել ամուսնու հետ գնալ ցանկացած հիվանդանոց, բայց կինը ռիսկի չի դիմել` վախենալով, որ ամուսնու վիճակը միայն կվատանա։ Կինը դիմել է մեկ այլ մասնագետի։ Այժմ Նինայի ամուսինը շարունակում է բուժվել տանը` այդպես էլ չկարողանալով մասնագիտացված քովիդ-կենտրոնում հայտնվել։ Նման դեպքերը եզակի չեն, եթե տեղամասային բժշկի հետ անմիջական կապ չկա։

Իսկ ի՞նչ են ասում բժիշկներն ու առողջապահության նախարարությունը

Երևանի թերապևտներից մեկը՝ Լիլիթը (անունը փոխված է), պարզաբանեց, որ կորոնավիրուսով հիվանդների գրանցման համակարգն իսկապես փոխվել է։ Եթե նախկինում բժիշկն ախտանշանների (90-ից ցածր սատուրացիա, բարձր ջերմություն, թոքերի ախտահարման մեծ տոկոս) առկայության դեպքում իսկապես կարող էր հոսպիտալացման ուղեգիր տալ, ապա այսօր նույն ախտանշանների դեպքում էլեկտրոնային գրանցում է պահանջվում։

«Ներկա պահին, փառք Աստծո, հոսպիտալացման սպասող բուժառուներ չունեմ, սակայն դեպքերն իսկապես շատացել են։ Բացի այդ, ես 4 ընտանիք եմ բուժում, որոնց մոտ կրկնավարակ է արձանագրվել», - ասաց Լիլիթը։

Բժշկի խոսքերը հաստատեց նաև ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ Նա նշեց, որ հիվանդանոց տեղափոխելու համար պացիենտների գրանցումը հիմնականում իրականացվում է տեղամասային բժիշկների միջոցով` պոլիկլինիկաներում։ Հիվանդը դիմում է իր բժշկին, նա հետևում է դինամիկային և վարում ընթացքը։ Հետո բժիշկը դիմում է բաշխման կենտրոն, այնտեղ հիվանդի ցուցանիշները ստուգվում են էլեկտրոնային համակարգի միջոցով, դիմում քովիդ-շտապօգնություն և միայն այդ ժամանակ պացիենտին տեղափոխում ազատ բուժկենտրոն։ Այդպիսով ապահովվում է քաղաքացի-շտապօգնություն-բուժկենտրոն կապը։

Сотрудницы кинотеатра Kino Park в ТЦ Yerevan Mall в масках - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Ուժեղացված ստուգայցեր տարբեր կառույցներում. հակահամաճարակային ո՞ր նորմերը չեն պահպանվում

Ինչ վերաբերում է սահմանափակումներին ու լոկդաունին, նա նշեց, որ այդ հարցը կառավարությունն է որոշում։ Առողջապահության նախարարությունը կարող է միայն խորհրդատվություն տրամադրել, մնացածն այլ կառույցներ են ապահովում։

Գերատեսչությունում հուսով են, որ իրավիճակը կարող է մեղմել (կամ գուցե ամբողջովին կայունացնել) պատվաստումը։ Իշխանություններն առաջին փուլում մտադիր են պատվաստել ռիսկային խմբում գտնվող քաղաքացիներին, այնուհետև նաև բնակչության մյուս շերտերին։

Ինչի՞ մասին են լռում փորձագետները

Համաճարակային ընթացիկ իրավիճակը չի զարմացնում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանին, սակայն նա խորհուրդ չի տալիս լոկդաուն մտցնել՝ հաշվի առնելով ընթացիկ և հավանական ռիսկային գործոնները տնտեսության համար։ Նա կարծում է, որ երկիրը պատրաստ չէ նման ծայրահեղությունների։

«Պետք է հավասարակշռված որոշում գտնել, որը մի կողմից կթուլացնի ռիսկերը, մյուս կողմից նվազագույն ճնշում կունենա տնտեսության և կրթության վրա։ Դրանով պետք է մասնագետների խումբ զբաղվի, որն, ըստ էության, չկա», - ասաց Պիպոյանը։

Նրա կարծիքով՝ իրավիճակը հիմնականում վատթարացել է նաև սահմանափակումների և հակահամաճարակային միջոցառումների պահպանման նկատմամբ թույլ վերահսկողության պատճառով, որը գրեթե զրոյական մակարդակի է հասել։ Ոստիկանությունն ու մյուս իրավասու մարմինները չեն հետևում դրան՝ երկրում առկա քաղաքական իրավիճակից ելնելով։

Медсестры ухаживают за пациентом в реанимации медцентра Арташат - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2021
Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում սպասվում է COVID-ի 7000 նոր դեպք

Ըստ նրա՝ առնվազն կարելի էր ուսուցումը հեռավար կազմակերպել։ Փորձագետը կարծում է, որ իշխանությունները պետք է խստացնեն վերահսկողությունը․ սկզբում սահմանափակվեն նախազգուշացումներով, այնուհետև արդեն տուգանեն, խիստ հետևեն փակ տարածքներում, սուպերմարկետներում և առևտրի կենտրոններում կանոնների պահպանմանը։

Մարտի 31-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 192639-ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 15168 մարդ, կատարվել է 853829 թեստավորում, առողջացել են վարակվածներից 173064-ը։ Գրանցվել է մահվան 3515 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 892։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։ 2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել։

Լրահոս
0